Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Սյունիքով թյուրքական միջանցքը օրակարգում է. Վարուժան Գեղամյան. Լուսանկար

Մայիսի 30-ին աշխատանքային այցով Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ա. Քարաիսմաիլօղլուն, ով Բաքվում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ հանդիպումից հետո մեկնում է Հորադիզ կայան՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։

Խոսքը Արցախի հարավային՝ մերձարաքսյան շրջանով դեպի Սյունիք կառուցվող երկաթուղու և ավտոմայրուղու մասին է, որի կառուցումը ոչ միայն վստահել են թուրքական շինարարական ընկերություններին, այլև բուն գործընթացն, ըստ էության, համակարգում է Թուրքիան։

Թուրքիայի ներգրավվածության նման բարձր աստիճանը պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ վերոնշյալ տրանսպորտային նախագիծը պետք է դառնա Սյունիքով թուրքական միջանցքի հիմնական հատվածը (շուրջ 120 կմ)։ Տեղում ասուլիսի ժամանակ նախարար Քարաիսմաիլօղլուն ևս մեկ անգամ հաստատեց, որ «Նախիջևանի միջանցքի» (Թուրքիան և Ադրբեջանը օգտագործում են մի քանի անուն Սյունիքով անցնող միջանցքի համար՝ «Զանգեզուրի», «Նախիջևանի», «Մեղրիի», «Թյուրքական» և այլն) բացումն ընթացքի մեջ է և այն դառնալու է «Թուրքիայի համար ալտերնատիվ ճանապարհ»։

◾Դրանից մի քանի օր առաջ՝ մայիսի 25-ին Ադրբեջանի խորհրդարանի Տարածաշրջանային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ս. Նովրուզովը հայտարարեց, որ պատերազմից հետո Ադրբեջանի առջև կանգնած 4 հիմնական խնդիրներից մեկը «ինչ գնով էլ լինի՝ Զանգեզուրի միջանցքի բացումն է», որին պետք է ծառայեն Ադրբեջանի բոլոր ջանքերը։

◾ Հունիսի 1-ին ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանություններին ներկայացնող փոխվարչապետ Մ. Գրիգորյանը, անդրադառնալով Սյունիքով թուրքերին տրամադրվող միջանցքին, հերթական անգամ փորձեց մանիպուլացնել՝ պնդելով, որ «Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ՝ դա այլ հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, ապա դա բացառվում է։ Մեր քննարկումների հարցերի շրջանակում կարծում եմ` դա զուտ տերմինի խնդիր է»։ Հարցն իբր տեղափոխելով տերմինների դաշտ՝ կապիտուլյանտ իշխանության ներկայացուցիչը հերթական անգամ մոռացավ նշել, որ իրենց կողմից Սյունիքով թշնամուն տրամադրվող ճանապարհի անվտանգությունը, ըստ նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն հայտարարության, ապահովելու է ոչ թե հայկական կողմը, այլ երրորդ երկիր, ինչը հենց միջանցք է, այսինքն՝ հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ։

Այս երեք փաստերը հերթական անգամ վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն շարունակաբար ճնշում են Հայաստանին՝ Սյունիքով միջանցք տրամադրելու հարցում, այլև այդ ուղղությամբ անում են անհրաժեշտ շինարարական աշխատանքը (տե՛ս կից ներկայացված քարտեզը թուրք նախարարի վերոնշյալ հանդիպումից (մանուշակագույն միջանցքի հատվածն է)։ Սյունիքով միջանցքն ներկայումս Թուրքիայի տարածաշրջանային գլխավոր գերակայությունն է, որը վերջինիս դարձնելու է տարածաշրջանային գերտերություն, իսկ մեզ մի քանի տարուց վերջնականապես զրկելու է ոչ միայն Սյունիքից, այլև պետականությունից։

Միջանցքի գաղափարին այս պահին ընդդիմանում են տարածաշրջանի տարբեր դերակատարներ՝ Իրանից մինչև Ֆրանսիա, սակայն դրան կողմ է կապիտուլյանտն ու իր գլխավորած օկուպացիոն ռեժիմը։ Հենց սա է պատճառը, որ տեղեկատվական դաշտում թուրքամետ իշխանության ներկայացուցիչները ամեն օր լցնում են նոր «աղմկահարույց թեմաներ», որպեսզի շեղեն հանրության ուշադրությունը իրապես մեր գլխավոր խնդիրներից՝ Սյունիքով թուրքերին խոստացված միջանցքից և կապիտուլիացիոն երկրորդ փաստաթղթից։ Երկուսն էլ աղետ են Հայաստանի համար։

#սյունիքիսպառնալիքը #տավուշիսպառնալիքը #սարդարապատ2

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>