Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Հայաստանը մի հանցագործ պետություն է, որը թքած ունի մարդկային կյանքերի վրա

Ես միամիտ ապուշի պես միշտ համոզված եմ եղել, որ մեր երկրում մարդկային կյանքը գոնե չնչին արժեք ունի։ Բայց պատերազմի ժամանակ պատկերացումներն այդ, իհարկե, փլվեցին։ Պարզվեց, որ Հայաստանը մի հանցագործ պետություն է, որը ընդհանրապես թքած ունի մարդկային կյանքերի վրա։

Իհարկե, հասկանալի է, եթե կա պատերազմ, ապա պետք է լինեն նաև զոհեր։ Նորմալ պետություններն ամեն ինչ անում են, որ զոհերը, որքան հնարավոր է, քիչ լինեն։

Այս տեսանկյունից Հայաստանն աննորմալ պետություն է։ Եթե այս պատերազմն ինչ-որ մի օր խորքային հետազոտության ենթարկվի, ապա պարզ կդառնա, որ հայկական կողմի զոհերի մի զգալի մասը հանցավոր անփութության հետևանք են։ Անփութություն, որը ուղղահայաց գծով ամենավերևից՝ կառավարական տնից ձգվում է մինչև ամենացածր օղակները։

Երբ 2016 թ-ին Ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ Արցախում տարածքային կորոուստներ են արձանագրվել, ընդդիմության մի թևn իր բազմահազար համակիրների հետ միասին ոչնչացնում էր օրվա իշխանությանը։ Որոշ արկածախնդիրներ նույնիսկ հայտարարում էին, թե պատրաստ են գնալ ու ետ գրավել կորսված հեկտարները։ Ի պատասխան էս ամենի, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չարժի այդ տարածքների համար զոհեր տալ։ 2016-ին այս միտքը, իհարկե, սվիններով ընդունվեց՝ դառնալով ծաղրի և հեգնանքի առարկա։

Հեգնողներն ու ծաղրողներn ընդամենը երկու տարի անց իշխանության եկան՝ այդ մի քանի հարյուր հեկտարի կորուստը դարձնելով իրենց հիմնական քաղաքական կապիտալը։ Հետագայում նրանք 400 հեկտար չկորցրեցին, այլ 8.5 հազար քառ․ կմ։ Եվ այնպիսի դաժան ու սարսափելի ճանապարհով կորցրեցին, որ ոչ պաշտոնական շրջանակներում մարդիկ թաքուն փսփսում են, թե ավելի լավ էր էդ տարածքները ի սկզբանե առանց կռվի հանձնվեին, միայն թե այսքան զոհեր և ավերածություններ չլինեին։ Թողնենք մի կողմ այս մտքի ճշմարտացիությունը և փաստենք, որ համանման ձևակերպման հիմքում ՀՀ-ի և օրվա իշխանության հանցագործ անփութությունն է։ Հարյուրավոր մարդիկ զոհվել են սխալ հրամանի, զինվորական դիսցիպլինայի բացակայության և որքան էլ զարմանալի թվա՝ զենքից օգտվել չիմանալու պատճառով։ Այո՛, նման մարդիկ էլ են զորակոչվել։

Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ պարտության առաջնային պատճառը ոչ այնքան ԱԹՍ-ներն ու ավիացիան են, այլ՝ կարգ ու կանոնի բացակայությունը, սուղ ռեսուրսների սխալ կառավարումն ու դրանց վատնումը։ Անքննելի փաստ է, որ կանոնավոր բանակը փոխակերպվել է տարերային ֆիդայական ջոկատների, զինվորական կարգը փլուզվել է, ինչին էլ հաջորդել են տարերային անկազմակերպ գործողություններն ու դասալքությունը։ Բայց նույնիսկ այսպիսի իրավիճակում իշխանությունը կանգ չի առել և մեծացրել է մսաղացի շրջանակները՝ չխնայելով զինվորների կյանքերը։ Սա զազրելի հանցագործություն է, որի հետ ես երբեք չեմ կարող հաշտվել։

Եթե մի երկրում մարդկային կյանքը արժեք չունի, ապա մահացածի մարմինն էլ դատապարտված է պղծվելու։ Պատերազմի ինչ-որ փուլում մարդիկ աստիճանաբար սկսում են համակերպվել այն մտքի հետ, որ իրենք մահանալու են։ Սա շատ բարդ հոգեբանական գործընթաց է։ Զինվորները սկսում են պատկերացնել իրենց մահը, թաղումը, սգացող հարազատներին և հաճախ ամենայն ցինիզմով այդ ամենը սկսում են քննարկել կողքի ընկերների հետ։ Ինձ հետ պատահած գրեթե բոլոր նմանատիպ իրավիճակներում տղերքը ծիծաղը դեմքներին պատկերացրել են, որ հերոսի պես են թաղվելու՝ պատվո պահակախմբի ուղեկցությամբ։ Ուշագրավն այն է, որ գրեթե բոլորը խորը հեգնանքով էին վերաբերվում այդ ծեսին, բայց միևնույն է այդպես էին պատկերացնում։ Անխուսափելիորեն մեռնողի համար դա մի կողմից անկարևոր պայմանականություն է, քանի որ մարդը ուզում է ապրի, իսկ մյուս կողմից էլ հոգու խորքում այդ ամենի մեջ ինչ-որ հմայք ու արժանապատվություն է գտնում։ Եթե գրական հայերենով ձևակերպենք, ապա մարդը ասում է․ խեռիս պետք չեն ձեր հերոսական թաղումները, կյանքի դիմաց դա ոչ մի բան է, բայց՝ հաճելի ոչ մի բան։

Բայց արի ու տես, որ ՀՀ-ն նույնիսկ այդ հաճելի ոչ մի բանը չի կարողանում տալ զոհված տղաներին։ Անփութությամբ մարդկանց կենդանի մարմինները մսաղացը լցնելուց հետո, հիմա էլ նրանց անշնչացած մարմինները պարկերի մեջ են լցրել ու շպրտել մոռացության գիրկը։

Հայաստանը հանցագործ ու որդիասպան պետություն է, որը չի սգացել իր զավակների մահը։

Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>