Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Պատերազմ Արցախում
Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց

Երեք պատերազմների մասնակցին հրաժարվում են անվճար բուժօգնություն տրամադրել

Hraparak.am-ը գրում է. ««Գիտակցական ողջ կյանքս ծառայել եմ հայրենիքիս ու պետությանս, բայց նվաստացումից բացի ոչինչ չեմ ստացել»,-ասում է արցախյան երեք պատերազմների մասնակից Ղարիբ Բուդաղյանը: Պատերազմները քայքայել են 59-ամյա տղամարդու առողջությունը, իսկ 44-օրյա կռվում կոնտուզիա է ստացել: «Երբ Նիկոլ Փաշինյանը վերջին պատերազմի ժամանակ զինվորագրվելու կոչ արեց, ես արդեն Արցախում էի: Նախորդ երկուսի ժամանակ էլ հրավերի չեմ սպասել: Մի բան գիտեմ՝ եթե հայրենիքն իմ կարիքն ունի, ինձ կոչեր ու կանչեր պետք չեն. գնում եմ՝ առանց հետ նայելու»:

Պատերազմներից հիվանդությունների փունջ է վաստակել կամավորականը: Դրանք հաճախ են զգացնել տալիս. որովայնը ժամանակ առ ժամանակ ուռչում է, շնչելը դժվարանում է, որովհետեւ թոքերը ջրի մեջ են, կոնտուզիայի պատճառով չի կարողանում ազատվել սուր գլխացավերից… Ցավի հաճախակի նոպաները զսպելու համար օրը մի քանի անգամ ցավազրկող հաբեր է ընդունում, միայն թե հիվադանոցների դռները չընկնի ու հերթական անգամ չնվաստանա:

«Բայց ցավազրկող ու հանգստացնող հաբերով ինչքա՞ն կարող եմ ձգել: Օրերս այնքան վատացա, որ ստիպված դիմեցի բժիշկներին: Սկզբում եղա Էջմիածնի հիվանդանոցում, հետո՝ «Էրեբունի»-ում: Երկուսում էլ ներկայացրի զինգրքույկս, որտեղ մանրամասն գրված է, թե որտեղ, ինչ ժամկետում եւ ում հրամանատարության տակ եմ ծառայել: Բայց զարմանքից քարացա, երբ երկու հիվանդանոցներում էլ ասացին, թե զինգրքույկս ժամկետն անց է: Ասում եմ՝ հարգելիս, սա զինգրքույկ է, ամեն անգամ չես տանի զորամասի հրամանատարին տաս, որ գրի՝ մասնակցել է պատերազմին: Կամ՝ հո խոտ բարձելու տեղեկանք չի՞, որ օրական գնամ վերցնեմ… Իսկ իրականությունն այն էր, որ չցանկացան ընդունել պետպատվերով, բայց եթե կարողանայի վճարել, կսկսեին բուժումս»:

Ղարիբ Բուդաղյանն անվճար կամ գոնե 50 տոկոս զեղչով բուժվելու ակնկալիք է ունեցել: Այդ վստահությունն իրեն ներշնչել է Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե պատերազմին մասնակցածների բուժման ծախսերը պետությունն իր վրա է վերցնում: 

«Փաշինյանն ասում էր՝ ընտանիքի անդամներն էլ կարող են անվճար բուժվել: Ի՞նչ ընտանիքի մասին է խոսքը, երբ կռվածիս բանի տեղ չեն դնում: Պետությունն ինչի՞ է խաբում. ասում է՝ անվճար կբուժեմ, գնում-հասնում ես, պարզվում է՝ պետք է վճարես: Մենք անշահախնդիր մեր կյանքն ու առողջությունը դրեցինք, պետությունն էլ գոնե իր զինվորին ու քաղաքացուն տեր կանգնի»,- ասում է Բուդաղյանը:

Կամավորականը դիմել է նաեւ «Աստղիկ» բուժկենտրոն: Այստեղ էլ զննել են, տեսել են, որ թոքերը ջրի մեջ են, առաջարկել են դիմել այլ բուժհաստատություն: «Երրորդ հարկում զննեցին, բժիշկն ասաց, որ իրենց հիվանդանոցում այդ մասնագետը չունեն, պետք է այլ հիվանդանոց տեղափոխել: Ասացի՝ մի բան արեք, չի կարողանում շնչել, քայլել, պատասխանեց՝ տեղ չունենք: Հարցնում եմ՝ խնդիրը ո՞րն է, որ չեք ընդունում, ասաց՝ թերապեւտիկ բաժանմունք չունենք»,- պատմեց Ղարիբ Բուդաղյանին հիվանդանոցից հիվանդանոց ուղեկցած ազգականը:

Ի նշան բողոքի՝ Բուդաղյանի հարազատները որոշել են նրա հետ ակցիա անել առողջապահության նախարարության մոտ, բայց մարտիկն առարկել է. «Մարմնիս փրկության համար արժանապատվությանս դեմ չեմ գնա»»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>