Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
22
Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Պատերազմ Արցախում
Այո՛, դավադրnւթյn՛ւն է, բայց ձեր արածը, պարոնայք իշխանավորներ. Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ

Հայաստանում ապրելը վտանգավոր է կյանքի համար․ ինչպես Ադրբեջանի հետ սահմանին, այնպես էլ մայրաքաղաքի կենտրոնում մարդիկ մահանում են անիշխանության պատճառով

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում ամենաչգնահատվող արժեքը մարդն է։ Ընդ որում, չի գնահատվում ինչպես մարդկային կյանքը, այնպես էլ՝ անգամ մահը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անարգում է և՛ ապրողներին, և՛ մահացածներին՝ տարրական հարգանք չցուցաբերելով անգամ նրանց մասունքների նկատմամբ։

Նրա իշխանության երեք տարիներին մահը դարձել է ամենօրյա լրահոսի անբաժանելի մաս, վիճակագրություն։

Մահը դարձել է կյանք, կյանքը վերածվել է մահվան։ Ամեն օր մարդիկ մահանում էին ու մահանում են կորոնավիրուսից, պատերազմը հինգ հազար երիտասարդների մահվան պատճառ դարձավ, արդեն մարդիկ սպանվում են նաև Երևանի կենտրոնում։ Մահվան այս և բազմաթիվ այլ դրսևորումներ ունեն իրենց պատճառները, բայց անկախ պատճառահետևանքային կապերի տարբերությունից՝ ընդհանրական է այն, որ մահը դարձել է սովորական, առօրեական երևույթ։

Մարդկային կյանքն իշխանության համար «պլյուս–մինուսով» հաշվելի արժեք է, իրականում՝ անարժեքություն, որի համար այս իշխանությունը պայքարելու որևէ ցանկություն չունի։ Որովհետև «Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞նք հայտարարելու» մոտեցմամբ գործող իշխանությունն առաջնորդվում է «հո մեկ մարդու կյանքը կարևոր չէ՞» սկզբունքով։

Ճակատագրի հեգնանքով՝ այդպես է վարվում իշխանությունը, որի ղեկավարն իր քաղաքական կարիերան կառուցել է «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսով։ Իշխանության գալուց հետո, սակայն, «այդ մեկ մարդը» նրա համար վերածվել է վիճակագրության, ընտրությունների ժամանակ՝ էլեկտորատի։

Հայաստանում ապրելը վտանգավոր է կյանքի համար։ Վտանգավոր է՝ ինչպես սահմանամերձ Իշխանասարում կամ Վերին Շորժայում, այնպես էլ՝ Երևանի Աբովյան փողոցում։ Որովհետև ինչպես Ադրբեջանի հետ սահմանին, այնպես էլ մայրաքաղաքի կենտրոնում մարդիկ մահանում են անիշխանության պատճառով։

Հայաստանը կորցրել է և՛ արտաքին, և՛ ներքին դիմադրողականությունը և հիմա գտնվում է իներցիայով արնահոսող վիրավորի կարգավիճակում։

Հայաստանի վիրավորումը մահացու է ոչ միայն վերքի խորության, այլ նաև այն պատճառով, որ բժշկական օգնության փոխարեն՝ հիվանդի մեդիտացիայով են զբաղվում բոլոր նրանք, ում պատճառով պետությունը մահացու խոցում է ստացել։ Բայց ի տարբերություն Երևանի կենտրոնում կատարված մարդասպանության հեղինակների, որոնք գոնե տեսականորեն կարող են պատժվել նորմալ քննության դեպքում, Հայաստանի սրտին ուղղված կրակոցների հեղինակները ոչ միայն պատասխանատվություն չեն կրում, այլև մասնակցում են ընտրություններին՝ հասարակությունից քվե ակնկալելով պետության մահազդը հայտարարելու համար։ Այդ իմաստով հունիսի 20-ի ընտրությունները Հայաստանի, հայ հասարակության դիմադրողականության գուցե վերջին թեստն են, և եթե մնացել են իմունիտետի գոնե վերջին նշույլները, ընտրությունների արդյունքներով Հայաստանին գոնե վերականգնվելու հնարավորություն կտրվի։

Հակառակ դեպքում հունիսի 21-ին Հանրապետության հրապարակում բարձր տոնախմբությամբ կհնչի Հայաստանի մահախոսականը, որն ընթերցողները կհրապարակեն այն երկրի կամ երկրների անունները, որոնց համար իրենք այսօր ասում են՝ Ապագա կա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>