Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

ԿԸՀ-ն մերժեց «Երկիր Ծիրանի» կուսակցության դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակնօրյա արտահերթ նիստում հաստատեց մայիսի 14-ի ընտրությունների վերջնական արդյունքներն ու մերժեց դրանք անվավեր ճանաչելու՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության դիմումը։ Հաղորդում է «Ազատություն»-ը:

Ըստ այդմ՝ Երևանի ավագանու կազմում 46 մանդատ կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 14՝ «Ելք»-ը, իսկ «Երկիր Ծիրանին»՝ ընդամենը 5։ Մայիսի 16-ին կուսակցությունը դիմել էր հանձնաժողովին՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

«Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանն ու Սոնա Աղեկյանը ուշացումով եկան նիստին: Եկան ու հայտարարեցին՝ հանձնաժողովը թերացել է, իրենք դիմումի քննության օրվա ու ժամի մասին պատշաճ իրազեկում չեն ստացել:

«Ես Ձեզ հեռախոսով եմ ծանուցել, այդ կապակցությամբ ձայնագրությունը կա, այնպես որ հանգիստ եղեք», - պատասխանեց նիստը վարող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ե՞րբ եք մեզ ծանուցել՝ երեկոյան ժամը 5-ից հետո», - հակադարձեց Զարուհի Փոստանջյանը:

«Ոչ: Ձայնագրությունը կա, հանգիստ եղեք: Ծանուցումը իրականացվել է 16:59 րոպե: Ծանուցումը արվել է հեռախոսով՝ պաշտոնապես: Վերջացրեք՝ նստեք», - պատասխանեց ԿԸՀ նախագահը:

Տիգրան Մուկուչյանի ու Զարուհի Փոստանջյանի լեզվակռիվն այսքանով չավարտվեց։ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը պնդեց՝ ԿԸՀ նախագահն իր պարտականությունները չի կատարում, քանի որ վախենում է իրենց ճնշումից։ Փոստանջյանին զայրացրել էր այն փաստը, որ իր կուսակցության՝ ԿԸՀ եկած ներկայացուցիչներին թույլ չեն տվել ներս մտնել: Տիգրան Մուկուչյանը հստակեցրեց՝ նիստին ներկա գտնվելու իրավունք ունեն կուսակցության լիազորված անձինք՝ այս դեպքում նրանք երեքն են։ Երկուսն այստեղ են, մյուսը՝ ոչ։ Բացակա անդամը՝ դիմումատու Արմեն Գաբրիելյանն է։ «Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչներն ասացին՝ Գաբրիելյանը նիստի մասին ծանուցումը ստացել է նախորդ օրը երեկոյան 9:40՝ հեռախոսային ՍՄՍ-ի միջոցով, և քանի որ գտնվում է Գյումրիում, չի հասցրել առավոտյան վաղ ներկայանալ, կգա ավելի ուշ:

Մինչև Գաբրիելյանի գալ-չգալու հարցը կորոշվեր, հանձնաժողովի նախագահը սկսեց ընթերցել դիմումը։ Փոստանջյանն ու Աղեկյանն ի նշան բողոքի լքեցին դահլիճը։ Ընթացքում տեղեկացրեցին, որ Գաբրիելյանը ցանկանում է մասնակցել դիմումի քննությանն ու խնդրում է նիստը հետաձգել մինչև ժամը 13.00։ Նիստը հետաձգվեց, իսկ Զարուհի Փոստանջյանը շենքի առաջին հարկում ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց, թե կամայական որոշմամբ իրենց թույլ չեն տվել մասնակցել դիմումի քննությանը:

«Իր նիստի կարիքը չունենք, դիմելու ենք դատարան իր գործողությունների վերաբերյալ», - սպառնաց ընդդիմադիր գործիչը:

Մեր պայքարն այսքանով չի ավարտվելու՝ շեշտեց «Երկիր Ծիրանի»-ի առաջնորդը․ նպատակը ազգային դիմադրողական շարժման ստեղծումն է, որը գալու է տապալելու գործող ռեժիմը։

Տիգրան Մուկուչյան էլ հակադարձում է՝ իրենք «Երկիր Ծիրանի»-ի անդամներին տեղեկացրել են պատշաճ կարգով ու ունեն դրա ապացույցները։ Ավելին՝ կուսակցությունն իր դիմումին կից չի ներկայացրել ոչ մի ապացույց, որը կարող էր հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։

Մանրամասները՝ «Ազատություն»-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>