ԱԱԾ տնօրենը ասել է , որ պատրաստ է աջակցել ինձ գերիների վերադարձի հարցում. Ավագյան
Դիտել նաև
18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է
Իրավապահ համակարգում լայն թափով սկսել են կրկին ուսումնասիրել անհետ կորածների գործերը
Բրիտանիայում կատուն վերադարձել է իր տերերի մոտ՝ անհետանալուց 11 տարի անց. Independent
Պապիկյանը անհետ կորածների ծնողներին կընդունի վաղը․ ՊՆ խոսնակ
«ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ինձ հրավիրել է և ասել, որ եթե կարող է ինչ-որ բանով աջակցել այն գործողություններին, որոնք կնպաստեն երեխաների վերադարձին, ապա նա կանի դա։ Սա շատ հայրենասիրական քայլ էր և զարմացած էի»։ Այս մասին քիչ առաջ ՌԴ դեսպանատան մոտ մեկնարկած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բորիս Ավագյանը։
Նշենք, անհետ կորած զինծառայողների հարազատներն ու ծնողները հավաքվել են դեսպանատան մոտ, խնդրում են Ռուսաստանին աջակցել գերիների վերադարձի հարցերում։
Ավագյանը հավելեց , որ ԱԱԾ տնօրենի այս մտքից հետո ինքը մտավախություն ունի, որ գործող իշխանությունները, սովորության համաձայն, աշխատանքից կազատեն նաեւ Աբազյանին։
Աղբյուր՝ Hraparak.am

