2000-ականներից այս կողմ Երևանը համարվել է ամենաանվտանգ քաղաքներից մեկը
Դիտել նաև
«Պաշտոնական իրազեկում. այդ տխմարը Սասունը հայտարարել է «մըր Էրգիր»»․ Վահե Սարգսյան
«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան
«Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»
«Նարեկ Օհանյանը մեղադրվում է հանցանքին օժանդակելու համար, սակայն կալանքի մեջ է որպես կատարող»․ Վահե Հովհաննիսյան
Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հենասյուներից է․ Վահե Դավթյան
Երևանի կենտրոնում օրը ցերեկով մարդ է սպանվում: Սա է փնթի Ավանտյուրիստի խոստացած «նոր Հայաստանը»՝ իր անպատժելիության մթնոլորտով, սոցիալական ու հոգեբանական աղետով, կեղծ «դուխով» ու «հպարտությամբ»։
Ու թող ոչ ոք չասի, թե նախկինում ևս նման դեպքեր են եղել: Քաղաքի սրտու՞մ, մարդկանց աչքի առա՞ջ: 2000-ականներից այս կողմ Երևանը համարվել է ամենաանվտանգ քաղաքներից մեկը:
Առհասարակ, մեր հասարակության մեջ գնալով աճում է ագրեսիան, անհանդուրժողականությունը: Դուրս եկեք փողոց ու նայեք մարդկանց դեմքերին: Խորը հիասթափությունն ու ընկճախտը գնալով վերափոխվում են անթաքույց չարության՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով:
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

