Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Հանրաքվեի ընդունման մասով չեմ տեսնում մադրիդյան սկզբունքների ու կազանյան փաստաթղթի տարբերությունը. Երվանդ Բոզոյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն Aravot-ի հետ զրույցում  անդրադառձել է Սերժ Սարգսյանի նշած մադրիդյան սկզբունքների փաստաթղթի վնասակար ձեւակերպմանը: Հիշեցնենք, որ ըստ Սերժ Սարգսյանի ելույթում պարունակվող ակնարկի, Մադրիդյան փաստաթղթի այն պարբերությունը, որի հայրությունը ճանաչել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսանյանը, լուրջ հարցեր էր առաջացնում։

Սերժ Սարգսյանը, մասնավորապես նշել էր. «Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արևմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975 թվականի հոկտեմբերի 16-ի կարծիքին։ Մի եզրակացության, որը մինչ օրս չի իրականացվել, մի եզրակացության, որը զուտ խորհրդատվական կարգավիճակ ունի։ Ինչ ազդեցություն կունենար Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վրա դրա կապակցումը աֆրիկյան ապագաղութացման հարցերի հետ, հանրաքվեի հավասարեցումը խորհրդատվական հարցախույզի հետ, մենք կարող ենք միայն ենթադրել, քանի որ այս վնասակար ձևակերպումը հանվեց աշխատանքային հետագա փաստաթղթերից»:

Ըստ պարոն Բոզոյանի, Կազանի փաստաթուղթը հիմնված է մադրիդյան սկզբունքների վրա, հետեւաբար. «Ես կարծում եմ, որ պլեբիսցիտի պարտադիր ընդունման փաստը ե՛ւ Կազանի, ե՛ւ մադրիդյան սկզբունքների մեջ գրեթե նույն կարգավիճակն ունեն: Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի համեմատությանը Արեւմտյան Սահարայի հետ, այդ համեմատությունը փաստաթղթում դրված էր նրա համար, որ այդ կոնֆլիկտները շատ նման էին իրար: Հիշեցնենք, որ Արեւմտյան Սահարան Իսպանիայի գաղութն էր եւ ապագաղութացման գործընթացից հետո Արեւմտյան Սահարան կոնֆլիկտի մեջ հայտնվեց Մարոկոյի հետ, նույնը կատարվում էր ԼՂ հարցով: ԼՂ-ն խորհրդային միության բաղկացուցիչ մասն էր, իսկ խորհրդային միության փլուզումից հետո կոնֆլիկտ առաջացավ ԼՂ եւ Ադրբեջանի միջեւ: Հենց այդ կոնտեքստով էր մադրիդյան սկզբունքներում համեմատություն տարված ԼՂ եւ Արեւմտյան Սահարայի միջեւ»:

Ինչ վերաբերում է հանրաքվեի պարտադիր ընդունման հարցին, պարոն Բոզոյանն Aravot.am-ին ասաց, որ մադրիդյան սկզբունքների փաստաթղթում կոնկրետ նշված է, որ այդ հանրաքվեն անցկացվելու է ԼՂ տարածքում, իսկ բնակչություն հասկացության տակ էլ ընկալվում է այն բնակչությունը, որն ապրում էր մինչեւ 1988 թվականը. «Այսինքն՝ 75 տոկոս հայեր եւ 25 տոկոս ադրբեջանցիներ: Ես կարող եմ պնդել, որ զուտ հանրաքվեի ընդունման մասով ես չեմ տեսնում մադրիդյան սկզբունքների ու կազանյան փաստաթղթի տարբերությունը: Այլ բան է, որ մադրիդյան սկզբունքները ուղղակի սկզբունքներ են, որը դեռ որեւէ կոնկրետ փաստաթուղթ չէ, իսկ կազանյան փաստաթուղթը փաստաթուղթ է, որն ունի իր ուղենիշերը: Մտահոգիչն այն, որ կազանյան փաստաթղթում չի նշված, թե հանրաքվեն երբ է անցկացվելու, կոնկրետ նշված է՝ ինչ զիջումներ պետք է անի հայկական կողմը, բայց շատ անորոշ է ժամկետային իմաստով՝ օրինակ երբ է անցկացվելու հանրաքվեն: Փաստացի կարելի է ասել, որ դա հաստատեց նաեւ պարոն Լավրովը եւ իր ասածով նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը»:

Մանրամասները՝ Aravot-ում

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>