Աննա Հակոբյանին խորհուրդ են տվել «իջնել ջրի հատակը, մինչև կանցնի վտանգը»
Դիտել նաև
Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում
Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան
Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել
Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է
Վերջին շրջանում նկատելի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը պասիվացրել է իր հրապարակային գործունեությունը։ Նա նախկինի նման հանրային միջոցառումների չի մասնակցում և քաղաքական հայտարարություններով հանդես չի գալիս։
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Աննա Հակոբյանին քաղտեխնոլոգները խորհուրդ են տվել «իջնել ջրի հատակը, մինչև կանցնի վտանգը»։ Խնդիրը նրանում է, որ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրա ցանկացած ակտիվություն հարվածում է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանությունների վարկանիշին։ Ընտրություններից առաջ սա լուրջ խնդիր կարող է լինել Փաշինյանի համար։
Աննա Հակոբյանն, իհարկե, շարունակում է պահպանել իր ազդեցությունը իշխանության ներսում, բայց մինչև ընտրություններ ակտիվություն չի ցուցաբերի։

