Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում
2
Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Պատերազմ Արցախում
Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ» Արցախի պատմությունը չի ավարտվել... Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 2-ը Արցախի Անկախության օրն է Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Ինչպես է Գագիկ Խաչատրյանը ենթարկվում խոշտանգմшն. փաստաբանների տարածած կադրերը Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց

Հունիսի 1-ի միջոցառումը բազմահազարանոց սգավոր ծնողների հաշվին, աններելի է. զոհված զինծառայողի մայր

Այսօր՝ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ներկայիս իշխանությունը Հրապարակում պատրաստվում է համերգ կազմակերպել, սակայն այս հանգամանքը դուր չեկավ զոհված զինծառայողների հարազատներից շատերին: Նրանք հանդես եկան հայտարարություններով, որոնցում ասվում էր՝ բոլոր զոհված զինծառայողների հարազատաները ժամը 8-ին իրենց զոհված հարազատների լուսանկարներով պետք է լինեն Հրապարակում՝ համերգը տապալելու: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրիկի Աստղ Գալեյանի հետ, որն ասաց՝ ներկա պահին ինքնազգացողությունը վատ է, սակայն ամեն ինչ կանի, որ գտնվի Հրապարակում և թույլ չտա, որ այդ համերգը կայանա. «Մենք երեխաների դեմ ոչինչ չունենք, այս ամենը իշխանության դեմ ենք կազմակերպում: Ընդամենը 8 ամիս է անցել, ու պետական մակարդակով այսպիսի մեծ միջոցառում կազմակերպելը ուղղակի անթույլատրելի է. Եռաբլուրում դեռ հուղարկավորություններ են լինում, չգտնված դիակներ կան...: Այսպիսի միջոցառումը կազմակերպելը այս փուլում պետության համար ճոխություն է: Հունիսի 1-ի միջոցառումը  բազմահազարանոց սգավոր ծնողների հաշվին, աններելի է»,- ասաց Աստղ Գալեյանը՝ հավելելով, որ ամեն ծնող ինքը իր համար կարող էր տոն դարձնել իր երեխայի տոնը:  

Զոհված զինծառայողի մայրը նշեց, որ այստեղ դիտավորություն է տեսնում. «Իշխանությունը դիտավորյալ է անում այս ամենը, որպեսզի հունից հանի սևազգեստ ծնողներին, եթե մենք ունենայինք իշխանություն, որը գոնե 1 տոկոս կհարգեր մեզ, նման բան, իհարկե, թույլ չէր տա իրեն: Ես չեմ էլ հավատում, որ սա երեխաների համար նախատեսված համերգ է, ի՞նչ մանկական համերգ  երեխաների քնելու ժամին»,- ընդգծեց Աստղ Գալեյանը:

Ըստ նրա խոսքերի՝ իր բարկության պատճառն այն է, որ վիրավոր զինվորի համար իշխանությունը գումար չունի, իսկ այդ համերգի համար՝ ունի. «Երբ վիրավոր զինվորը գնացել և օգնություն էր խնդրել կառավարությունից, որ գումար տային՝ արտերկրում բուժում ստանալու, մերժեցին՝ պատասխանելով՝ բյուջեում գումար չկա: Այս միջոցառման համար գումար կա՞ր, զինվորի համար չկա՞ր»,- ասաց նա:

Վերջինս ընդգծեց, որ կան մարդիկ, որոնք կշտամբում են իրենց, թե պետք է լռել, բայց Աստղ Գալեյանը համաձայն չէ լռելու մտքի հետ. «Մենք արտահայտություններ ենք լսում նաև հասարակության մի ստվար զանգվածից, որոնք ասում են, թե լուռ ձեր սուգը տարեք, ինչի լռե՞նք, թե՞ մենք պարտավոր էինք միայն երեխա ունենալ, տալ հայրենիքին ու լուռ նստել»,- նշեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>