Դոն Պիպոյի եղբոր սպանությամբ ոչ կասկածյալ կա, ոչ ձերբակալված Իրավունք
Դիտել նաև
Իրավապահները Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի եղբոր գործով որոշում են կայացրել. առեղծվածային կրակոցների հետքերով. Տեսանյութ
«Դոն Պիպո»-ի կողմից հանցավոր խումբ ստեղծելու գործով 3 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
«Ոտքերը դրել էին մեջքիս, մի 6-7 հոգով էլ խփում էին».Դաժան ծեծի է ենթարկվել Դոն Պիպոյի շինարարության ղեկավարը
Դոն Պիպոյի տան հարևանությամբ գտնվող տարածքում հրդեհ է բռնկվել. 2 քաղաքացի հրշեջներին արգելում են կրակը մարել
Դատարանը արգելել է Դոն Պիպոյին հավաքել խաղողի բերքը, խնամել այգին
Երեկ սպանվեց քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոյի եղբայրը` Արմեն Ասատրյանը։
Մինչ այս պահը հայտնի չեն նրան սպանելու հանգամանքները։
Քննչական կոմիտեից Hraparak.am-ին փոխանցեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Հայտնեցին նաեւ, որ գործով ձերբակալվածներ, կասկածյալներ չկան։
Հիշեցնենք` մայիսի 5–ին կրակոցներ էին հնչել Էջմիածնում, որի հետևանքով սպանվել էր Դոն Պիպոյի թիկնապահներից մեկը` 29-ամյա Ռազմիկ Սողոյանը։

