Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Պաթոլոգիկ ստախոսի վերջին 19 օրերը

Մենք դարձել ենք իրեն դեռևս վարչապետ համարող անձի ստերի պատանդը։ Ամեն օր լսում ենք նոր սուտ, դեռևս նախորդը չմարսած, և մինչ ծանրութեթև կանենք նորը, լսում ենք հաջորդը։

Երեք տարի ստի մեքենան անխափան էր՝ Փաշինյան, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, հայտնի ՊՈԱԿ-ը, Հ1-ը... ։ 

Գրեթե բոլոր աղմկահարույց հանցագործությունների մասին հայտարարությունները սկսվում էին վարչապետի շոկի մեջ լինելու, էմոցիոնալ պահեր ապրելու վերաբերյալ հայտարարություններով։ Իսկ արդյունքում տակը էմոցիաներից բացի ոչինչ չէր մնում։

Վերհիշենք մի քանիսը.

- Ոչինչ չմնաց ՀՀ պատմության ամենախոշոր կաշառքի մասին հայտարարությունից, որն ըստ Փաշինյանի թելերով տանելու էր ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից։ Որևէ շարունակություն չեղավ, գործից մնացել է միայն Փաշինյանի սուտն ու էմոցիաները։

- Հերթական էմոցիոնալ շոկը ապրեց Փաշինյանը, երբ հայտարաեց թե մարտի 1-ի գործով կոնկրետ սպանության կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը և նրան մեղադրանք առաջադրվեց։ Հետո Գեղամ Պետրոսյանը ազատ արձակվեց։ Հերքվեց զենքի նույնությունը, պարզվեց, որ Մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված գնդակը չի համընկնում Գեղամ Պետրոսյանի մոտ եղած հրազենի հետ։ Իսկ հետո գործը մոռացվեց։

- Թերևս ամենագռեհիկ սուտը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով էր։ Փաշինյանն այս անգամ շոկի մեջ էր կառավարության նիստին։ Զգայուն, անչափ զգույշ և լուրջ մոտեցում պահանջող այս գործը նրա կողմից բավականին փնթի և գռեհկորեն մատուցվեց հանրությանը։ Արդյունքում հասարակության մի հատվածը կայացրեց իր դատավճիռը՝ առանց սպասելու քննության ավարտին։ Հետո թեման մոռացության է մատնվեց, սպառվեցին նախկին էմոցիաները։

- Պատերազմի ժամանակ հանրությանը 44օրյա ստերի փաթեթում ներկայացվեց վարչապետի աղմկահարույց բացահայտումը, որ մարդիկ քովիդի կեղծ դրական թեստեր են ներկայացնում, զորահավաքին չներկայանալու համար։ Թե ինչ եղավ կեղծ թեստերի ճակատագիրը կարելի է միայն ենթադրել, հաշվի առնելով Փաշինյանի ստելու բարձր ունակությունները։

Ստելու, խաբելու վրա կառուցված այս իշխանության դեմքը երեկ տարածված լուսանկարներն էին։ Ամիսներ շարունակ անհետ կորած զինծառայողների մասունքները տոպրակների մեջ կապկպած պահել, թաքցրել են ծնողերից։ Մարդկանց խաբել են անխնա, առանց խղճի փոքր ինչ խայթի։ Սուտը, որ մինչև վերջին կաթիլը փորձում է օգտագործել Փաշինյանն իր շահի համար, անցել է բարոյականության բոլոր սահմանները։ Հիմա մնում է որոշել՝ որքան ենք այդ սուտը հանդուրժելու։Կան հարցեր, որոնցից նա չի կարողանալու խուսափել։ Նրան այս հարցերը անպայման տրվելու են.

Ինչո՞ւ էիր խաբում հասարակությանը, ինչո՞ւ էիր անընդհատ ներքին թշնամանք հրահրում։ Ի՞նչ եղան «վաճառված» երեխաները, ինչպես կարելի էր նման նուրբ թեմայով՝ գռեհիկ ստել, քանի՞ կեղծ քովիդ թեստի դրվագ կա պատերազմի օրերին, ինչպե՞ս կարող էր գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին նման անպատասխանատու բաներ ասել։ Իսկ ինչքան ստեր ես ասել մարտի 1-ի գործով, ղարաբաղյան բանակցությունների, տնտեսության, միջազգային հարաբերությունների, ընդդիմախոսների, թիմակիցների... բոլորի մասին։
Ստի վերջին մնաց 19 օր։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>