Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ)
9
Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հայ պատանդների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Պանդորայի արկղը դուք եք բացել, պատմական սխալ եք թույլ տվել. Արա Զոհրաբյանը՝ դատավորին Փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգևավճար Վարդաշեն թաղամասի բնակիչները ցեխաշաղախ են իրենց տուն հասնում (տեսանյութ) Էջմիածնի բնակիչների ամենօրյա ճանապարհն անմարդկային վիճակում է (տեսանյութ) Ի՞նչ է արել Գագիկ Մելքոնյանը Վահագն Ալեքսանյանի ներքնաշորերը (տեսանյութ) Նիկոլենց «սրտի օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ) Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս. Ռուբեն Մխիթարյան Որոշում․ փաստաթուղթ․ Արամուսում 4 անձ սպանողին կտանեն համալիր փորձաքննության Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով ԿԸՀ արտահերթ նիստ՝ ԱԺ ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցի հաստատման օրակարգով ԱՄՆ փոխնախագահն է գալիս․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պարգևավճարների թեմայով «գլադիատորական մարտեր» են կառավարությունում (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Հայտնի են ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցի օրերը Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Լավրովը և Օվերչուկը զգուշացրին․ Սիմոնյանի այցն արդյունք չի տալու․ Հայկ Խալաթյան 2026 թվականին մարդկանց մեծ մասը գնալու է ընտրության՝ Փաշինյանին քվեով պատժելու համար. Բագրատ Միկոյան Ադրբեջանը սկսել է ԵՄ-ի հետ էներգետիկ միջանցքի աշխատանքները. Տղե՛րք, կարո՞ղ է արթնանանք. Արմեն Աշոտյան Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին «Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահին Քարոզարշավի ժամանակ բարեգործությունն արգելված է․ հակակոռուպցիոն Տիգրան Ավինյանը խցանման մեջ է հայտնվել նաև Երևանից դուրս․ այն տևել է մոտ 4 ժամ Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Թանկացումներ և պարգևավճարներ (տեսանյութ)

Ընտրողները խելագարված. Փաշինյանն ամեն օր ռեկորդ է սահմանում

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ առաջիկա ընտրությունները վերածվեն ապաքաղաքական միջոցառման։ Նա իր յուրաքանչյուր հայտարարությամբ ու ելույթով ապացուցում է, որ հանրությունն ընդամենը մեկ անելիք ունի այդ ընտրություններում՝ բժշկի, սանիտարի ֆունկցիա, որի նպատակը պետք է լինի պետությունը հակաբանականից բանական դաշտ ու հիվանդագինից առողջ հարթություն վերադարձնելը։

Այսինքն՝ հունիսի 20-ին Հայաստանում տեղի է ունենալու համապետական առողջապահական միջոցառում, որը որոշելու է պետության հիվանդ չգոյության շարունակությունը կամ պետությանն առողջանալու՝ եթե ոչ երաշխավորված, ապա գոնե որոշակի հույս հաղորդելու հնարավորությունը։ Երկրագնդի վրա դժվարությամբ կգտնվի կամ չի գտնվի երկիր, որի ղեկավարի հայտարարությունները գնահատվում են ոչ թե համարժեքության, այլ անհամարժեքության, ոչ թե բանականության, այլ հակաբանականության, ոչ թե հայրենասիրության, այլ դավաճանության կանխավարկածներով։

Նիկոլ Փաշինյանն ամեն օր ռեկորդ է սահմանում այդ առումով՝ ստեղծելով տպավորություն, որ մրցության մեջ է անձամբ իր հետ, եւ ամեն մի հաջորդ հայտարարությամբ ապացուցում է, որ կարող է նախորդից ավելի անհեթեթ լինել։ Նա հասարակությանը ցանկանում է տեղափոխել այդ անհեթեթության հարթություն, որում ինքն իրավամբ մրցակիցներ չունի։

Իսկ նրա հայտարարությունը, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններում պետք է ստանա 60 տոկոս քվե, նշանակում է, որ, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանը բաղկացած է առնվազն 60 տոկոս խելացնորներից ու սակավամիտներից, որոնք ընտրելու են ոչ թե երկրի ղեկավարի, այլ իրականի փոխարեն՝ աներեւույթ թշնամիների դեմ պայքարող ճղճղան շամանի։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով վիճակ է նետում հայ հասարակությանը, որի համար առաջիկա ընտրությունը լինելու է ոչ միայն երկրի խորհրդարանի ու ղեկավար կազմի որոշման միջոցառում, այլ սեփական հոգեկան առողջության կամ դրա բացակայության հավաստման ակտ։ Նա մասնակցում է ընտրություններին եւ անում է ամեն ինչ ընտրվելու, կամ որ նույնն է՝ աշխարհին հայ ժողովրդի մտավոր կարողությունների բացակայությունն ի ցույց դնելու համար։

Իր հերթական պոռթկումներից մեկի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե թավիշը պետք է փոխարինվի երկաթով։ Միայն հոգեբանները կարող են եզրակացնել, թե այդ հայտարարությունը որքանով է կապված բանտի ճաղավանդակների պատրաստման նյութի հետ իդենտիֆիկացիայով։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը ոչ պոռթկումնալից վիճակում հասկացել է, որ թավշյա վանդակաճաղեր, այո՛, չեն լինում, եւ եթե դրանք լինում են, ապա լինում են երկաթյա։ Նրա վերջին հայտարարությունների բնույթը ցույց է տալիս, որ ընտրությունների մոտենալու ամեն օրվա հետ նրա համար ավելի շոշափելի է դառնում իշխանության կորստի, իմա՝ զրահապատ ապակիների՝ երկաթյա ձողերով փոխարինվելու հեռանկարը։

Նա այդ հեռանկարին վերաբերվում է այդքան հուզախառն, որովհետեւ ընտրություններին մասնակիցներից որեւէ մեկը նրան երկաթյա ճաղավանդակներից խուսափելու երաշխիք այդպես էլ չտվեց, իսկ ինքը ժամանակին անխելամտորեն չօգտվեց Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած հումանիտար փախուստի հնարավորությունից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>