ՀՐԱՏԱՊ. Անհետ կորած զինծառայողների հարազատները երկու կողմից փակել են Հերացի փողոցը. այսքան ժամանակ զոհերի մարմինները իշխանությունը թաքցրել է սառնարաններում
Անհետ կորած զինծառայողների հարազատները երկու կողմից փակել են Հերացի փողոցը. նրանք պարզել են, որ այսքան ժամանակ զոհերի մարմինները իշխանությունը թաքցրել է սառնարաններում՝ աղմուկից խուսափելու համար։
Նրանք իրենց տրամադրված պաշտոնական տվյալների ուսումնասիրությունից պարզել են, որ Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է քիչ մարմին, բայց դիահերձարան է մուտք արվել մեծ թվով զոհերի մարմին:
Անհետ կորած զինծառայողների հարազատների խոսքով՝ սա ապացուցում է տեղեկությունը, որ իրենց երեխաների մարմինները թաքցրել են սառնարաններում՝ զոհերի մեծ թիվ չհրապարակելու համար: Նրանք բոլորին կոչ են անում միանալ իրենց:
Նշենք, որ պատերազմի հենց առաջին օրերից շրջանառվում էր տեղեկություն, որ «հաղթում ենք»-ի սուտը չփչացնելու համար հազարավոր զոհերի մարմիններ պահում են «Սպայկա» ընկերության սառնարաններում: