ԱՄՆ վարչակազմը Հայաստանին կհատկացնի 24 մլն, Ադրբեջանին՝ 120 մլն դոլար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը առաջարկել է 2022 թ․ ֆինանսական տարում 24 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին։ Այս մասին հայտարարություն է տարածել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, որը դժգոհ է Հայաստանին տրամադրվելիք օգնության չափից։
«Նախագահ Բայդենի նախատեսած բյուջեն, որն առաջարկվել է Ադրբեջանի ագրեսիայով պայմանավորված Արցախում և Հայաստանում հումանիտար ճգնաժամի ֆոնին, ամենևին չի համապատասխանում էթնիկ զտումների արդյունքում տեղահանված տասնյակ հազարավոր հայերի պահանջներին։ ԱՄՆ կառավարությունը միջոցներ է գտել նավթով հարուստ Ադրբեջանին 120 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու համար, բայց այդ գումարի միայն մի մասն է առաջարկում ԱՄՆ-ից ֆինանսավորվող ադրբեջանական բանակի կողմից սպանված և տեղահանված արցախյան ընտանիքների համար»,-ասվում է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ։
Zham.am