Քովիդ 18-ը առաջինը 2018-ին մտավ Հայաստան՝ ի դեմս ներկա իշխանությունների. Արմեն Չարչյան. Տեսանյութ
Մշակվելու է առողջապահության զարգացման ազգային ծրագիր։ Անվճար և բարձրորակ բուժօգնությունը հասանելի կդառնա ծերերին և զոհված հերոսների ընտանիքներին։ Առողջապահության ոլորտում կներդրվի կառավարման ավտոմատացված համակարգ։ Անվճար բուժօգնության հիմնական թիրախը պետք է լինի սոցիալապես անապահով խավը։ Բժշկական ապահովագրությունը պետք է լայն ընդգրկվածություն ստանա։ Յուրաքանչյուր մարզում կձևավորվի բարձրակարգ կադրերով և տեխնիկայով բուժկենտրոն։
Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասաց դաշինքի անդամ Արմեն Չարչյանը։
Մանրամասները՝ Yerevan.Today-ի տեսանյութում։

