ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Բիշքեկ քաղաքում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 12-ին Բիշքեկում: Այս մասին Կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված նիստին հայտարարել է Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նեղ ձեւաչափով նիստին Ղրղզստանի Հանրապետության առաջարկների հիման վրա որոշվեց Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական աշնանային նիստն անցկացնել 2021 թվականի նոյեմբերի 12-ին Բիշքեկ քաղաքում»,- ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը: