Գագիկ Ծառուկյանը Մոսկվայից ազդակներ է ստացել, ռուսները սկսում են բաց խաղալ
Դիտել նաև
Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև
ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր
Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան
«Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան
Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերջակետ դրեց Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային համագործակցության և հետընտրական կոալիցիա կազմելու գործարքի մասին լուրերին՝ հայտարարելով, թե բացառված է, որ միանա Նիկոլ Փաշինյանի հետ: ԲՀԿ-ի դիրքորոշման կտրուկ կոշտացումը նկատելի դարձավ նույն օրը հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որին մասնակցում էին նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները:
ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը, ի տարբերություն Էդմոն Մարուքյանի, հոտնկայս չդիմավորեց վարչապետի ԺՊ-ին՝ ընդգծելով վերջինիս հանդեպ իրենց վերաբերմունքը: Որոշ տեղեկություններով, սա խոսում է նաև այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը Մոսկվայից ազդակներ է ստացել՝ ռուսները սկսում են բաց խաղալ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

