Լրագրողների մուտքը Սարդարապատի հուշահամալիր արգելված է. միջոցառումը կլուսաբանի միայն Հանրայինը. Տեսանյուե. Տեսանյութ
Այս պահին լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին, որտեղ Առաջին հանրապետության օրվա առթիվ միջոցառում է նախատեսված: Ոստիկանության աշխատակիցները փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին: Հայտնի դարձավ, որ լրագրողների մուտքն արգելվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սարդարապատում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Իսկ միջոցառումը լուսաբանելու իրավունք է ստացել միայն Հանրային հեռուստաընկերությունը: Հիշեցնենք, որ նախապես Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Առաջին Հանրապետության կազմավորմանը նվիրված արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 28-ին, ժամը 8.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար մուտքը փակ կլինի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Այս հաղորդագրության մեջ որեւէ խոսք չկար լրագրողների մուտքն արգելելու մասին: Նկատենք, որ սա աննախադեպ է, երբեք նախկինում նման արգելքներ չեն եղել: