ՄԱԿ-ը Երևանին և Բաքվին կոչ է արել խուսափել սահմանային լարվածությունը սրող գործողություններից
Դիտել նաև
Ադրբեջանը կրակ է բացել Կութի ուղղությամբ
«Արդեն 3 օր է՝ մեր գյուղի ուղղությամբ թշնամու շարժն ակտիվացել է». Կութի բնակիչ
Մարդիկ հարկադրված լքել են Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերը, չի գործում ՀԷԿ-ը․ «Թաթոյան» հիմնադրամի փաստահավաք տվյալները. Լուսանկար
Ադրբեջանական ստորաբաժանումները երեկ երեկոյան թիրախավորել էին մասնավորապես Կութի ուղղությամբ տեղակայված ՀՀ դիրքերը. Ավետյան
Մարդիկ գազազած, անհույս ապրում են․ Կութի նախկին վարչական ղեկավար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն իր ամենօրյա ճեպազրույցում մայիսի 27-ին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը:
«Մենք մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Բոլոր ներգրավված մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել՝ խուսափելու համար որևէ գործողությունից, որը կարող է սրել հետագա լարվածությունը:
Հասկանում ենք, որ բանակցություններն ընթացքի մեջ են: Բոլոր չլուծված երկկողմ տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով՝ երկխոսության և դիվանագիտական միջոցներով»,- ասվում է Ստեֆան Դյուժարիկի հաղորդագրության մեջ: