«Ծառուկյան դաշինք»-ի երեք պատգամավոր հրաժարականի դիմում են ներկայացրել Ազգային ժողով
Դիտել նաև
ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր
Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան
Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին
Մինչև արմունկները մտել են քաղաքացիների գրպանը
Թուրքիան զոնդաժ է անում, թե ինչպես կվերաբերվի Մոսկվան «թուրանական ՆԱՏՕ-ի» ստեղծման հնարավորությանը
Այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամներ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 155-րդ հոդվածի համաձայն պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում են ներկայացրել։
«Նույն հոդվածի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորները գրավոր դիմումով հետ չեն վերցնում հրաժարականի մասին իրենց դիմումը՝ կազմվում է արձանագրություն և հրաժարականը համարվում է ընդունված», - հայտարարեց Արա Բաբլոյանը:
Zham.am

