Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Հայաստանում իշխանություն չկա. կա մեկ մոլագար պոպուլիստ, որն ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության վտանգն է. Ն. Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում  ասաց, որ  ուզում է հասկանալ. երբ Ալիևը հայտարարում է, թե ունի պայմանավորվածություններ, որոնք պետք է կատարվեն, ի՞նչ պայմանավորվածությունների, ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսում Ադրբեջանի քաղաքական էլիտան։

«Վեց ամիսը՝ «թայմ-աութը», որը վերցրեց Նիկոլ Փաշինյանը, և ճանապարհային քարտեզը, որը հռչակեց, այդ ուղղությամբ որևէ քայլ չի արել, բացի խաբելուց։ Ինձ հաճախ են հարցնում, թե արդյո՞ք հավատում եմ արդար ընտրությունների անցկացմանը, գիտեք՝ եթե մարդը 44 օր կեղծել է պատերազմը, ո՞վ է բռնում Նիկոլ Փաշինյանի ձեռքը, որ նա չկեղծի նաև ընտրությունները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը, հաղորդում է 168.am-ը։

Պատգամավորն ասաց նաև, որ  չգիտի, թե սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան ինչ սահմաններում պետք է լինեն, եթե Ալիևի գրկած 1975 թվականի Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի քարտեզով պետք է լինեն, ապա դա անընդունելի է։

«Կարծում եմ՝ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին այս փուլում խոսելը վաղ է, հարցը քննարկել եմ նաև Արցախի ռազմական ղեկավարության հետ՝ այս պահին պետք է լինի սահմանների ճշգրտում, քանի դեռ Արցախի հարցը, կարգավիճակը լուծված չէ։  Մենք չգիտենք՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևին ինչ է խոստացել, մենք այս մարդու պայմանավորվածությունների մասին ոչինչ չգիտենք։ Նա ԱԺ ամբիոնից բղավում, ասում էր՝ ինչ ուզում, այն էլ բանակցում ենք, սա է իրավիճակը»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Միաժամանակ պատգամավորն ընդգծեց, որ չի կարող պոպուլիստական հայտարարություն անել ու ասել, որ, եթե վաղը Նիկոլը հեռանա, Հայաստանը հետ կբերի Արցախի կորցրած տարածքները, բայց մեկ բան հաստատ է, որ Հայաստանը կունենա ադեկվատ իշխանություն, որն Ադրբեջանում չի դառնա զավեշտի ու կլոունադայի առարկա։

«Այսօր մենք արժանապատիվ բանակցող չունենք, և այսօրվա գլխավոր խնդիրը սա է։ Գիտեք, ես չեմ կարող մեղադրել ժողովրդին, ժողովուրդը տվեց՝ ինչ կարող էր, նա տվեց իր որդուն, զավակին։ Հայաստանում այսօր իշխանություն չկա, կա մեկ մոլագար պոպուլիստ, որն այսօր Հայաստանի ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության վտանգն է»,-շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաև ընդգծեց, որ, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, ապա բոլորն ականատես կլինեն ՀՀ պետականության վերջին էջի շրջմանը։

Չնայած պատգամավորն այնքան էլ չի հավատում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը, քանի որ  որևէ շանս չունի վերընտրվելու, եթե 5 տոկոսի շեմը հաղթահարած  քաղաքական որևէ  ուժ նրա հետ կոալիցիա չկազմի։

«Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը, որոնք շանս ունեն անցնելու խորհրդարան՝ Քոչարյանի դաշինքն այդ մասին հայտարարել է, «Պատիվ ունեմ» դաշինքը , ԼՀԿ-ն հայտարարել է, որ կոալիցիա չեն կազմի, բոլորը պիտի հայտարարեն, որ որևէ պարագայում, որևէ իրավիճակում Արցախը հանձնած հողատուի հետ չեն գնա կոալիցիա կազմելու։ Ես զարհուրում եմ այն ապագայից, որը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հետ»,- շեշտեց պատգաամվորը։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>