Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Գերիների թիվը պաշտոնապես հրապարակելը կնպաստեր, որ մեծանա Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը. Թաթոյան

Անհետ կորածների, գերիների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մարդասիրական իրավունքին վերաբերող հարցեր են և չեն կարող քաղաքականացվել, մինչդեռ Ադրբեջանը դա քաղաքականացնում է: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Միջազգային մարդասիրական իրավունքի բացարձակ պահանջների համաձայն՝ այս հարցերը պետք է լուծվեն անմիջապես, չպետք է լինեն խոչընդոտներ, բայց մենք ի՞նչ ենք տեսնում, բնականաբար, Ադրբեջանի իշխանությունները զինված հարձակումների դադարից հետո առաջին օրից սկսած մշտապես խոչընդոտել են այս աշխատանքներին, բացահայտ խոչընդոտներ են առաջացնում:

Նախ՝ մարմինների փոխանակման, որոնման հարցերում էին առաջացնում, մինչև հիմա առաջացնում են խոչընդոտներ, դրանից բացի, նաև գերիներին, գերի ասելով՝ նկատի ունեմ քաղաքացիական անձանց և զինծառայողներին, չվերադարձնելը, ազատ արձակելու, վերադարձնելու պահանջները չկատարելը, բացահայտ քաղաքականացնում են հարցը և դրանով, բնականաբար, լարվածություն ստեղծելով  մեր հասարակությունում, հոգեկան տառապանքներ պատճառելով գերիների և, առավել ևս, անհետ կորածների ընտանիքներին, այն գերիների ընտանիքներին հատկապես, որոնց թիվը նրանք չեն հրապարակում, որոնց չեն հաստատում:

Գիտեք, որ ադրբեջանական իշխանությունները ոչ բոլոր գերիների թիվն են հաստատել, ինչն ավելի շատ խնդիրներ է ստեղծում մարդասիրական առումով: Ես ճիշտ չեմ համարում, որ Հայաստանի կառավարությունը չի հրապարակում՝ իր կարծիքով՝ քանի՞ գերի կա Ադրբեջանում, կարծում եմ, որ դա պաշտոնապես հրապարակելը կնպաստեր, որ մեծանա Ադրբեջանի պատասխանատվությունը միջազգային գործընթացներում՝ յուրաքանչյուր մարդու կյանքի համար պատասխանատվությունը մեծացնելով և, դրանից բացի, լրացուցիչ երաշխիք ապահովելով, ճնշումը մեծացնելով, ի վերջո: Մեկ այլ բան է, որ մեկ մարդու մասին է խոսքը, ճիշտ է, ամեն մարդ կարևոր է, բայց մեկ այլ բան է, երբ մի քանի հարյուր մարդու մասին է խոսքը»

Թաթոյանը պրիմիտիվ որակեց իր պնդման այն հակադարձումները, թե կարող է պարզվել, որ մեր հրապարակած թվից ավելի մարդ կա Ադրբեջանում:

«Ես չեմ ասում՝ սպառիչ թիվ հրապարակեք, սա ի՞նչ պրիմիտիվ մոտեցում է, ասում եմ՝ հրապարակեք՝ առնվազն որքան գերի ունենք»:

ՀՀ ՄԻՊ-ը հիշեցրեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն ասել է, թե իրենց մոտ գերիներ չկան, «ահաբեկիչներ» են:

«Ասում են՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը պահել ենք, դուք էլ եք ասում՝ «բոլորը՝ բոլորի դիմաց»: Իմ կարծիքով՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը կարևոր սկզբունք է, բայց ճիշտ չընթացավ, համապատասխան երաշխիքներ չունեցանք, իսկ ադրբեջանական իշխանությունների վարքագիծը շատ պարզ է, նրանք չէին վերադարձնելու, պարզ էր, ակնհայտ է, որ եթե դու չունես երաշխիք պարտավորեցնելու, որ նրանք գործեն, չեն գործելու, պարզապես չեն կատարելու այդ պահանջը: Դրա համար հիմա առիթիվ օգտվելով՝ ասում են, որ գերիներ չունենք, «ահաբեկիչներ» են»,- ասաց Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ-ի պնդմամբ՝ հայ գերիները պետք է վերադարձվեին անգամ այն դեպքում, եթե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ մասին կետ չլիներ: Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և մենք պետք է թույլ չտանք, որ մեր զգոնությունը թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ:

«Մենք, ցավոք սրտի, ունենք որոշ պաշտոնյաների անպատասխանատու հայտարարություններ, ովքեր թմրեցնում են մեր զգոնությունը, վտանգում են մեր երեխաների ապագան, իրավունքները, ես դրա մասին արդեն ստիպված հրապարակային եմ խոսում, որովհետև էլ չգիտեմ՝ ինչ անել, երևի քրեական պատասխանատվություն էլ պետք է նախատեսվի որոշ պաշտոնատար անձանց հայտարարությունների համար, որովհետև դրանք շատ վտանգավոր են, կան դեպքեր, երբ դրանք միջազգային կազմակերպություններում օգտագործվում են մեր դեմ: Հետևաբար՝ այս հարցերում մենք պետք է զգույշ լինենք»,- ասաց Թաթոյանը:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>