1918թ․ պանթյուրքիստների կողմից հորինված այս «քարտեզը» պահվում է Բաքվում գտնվող Ադրբեջանի պատմության թանգարանում
1918թ․ պանթյուրքիստների կողմից հորինված այս «քարտեզը» պահվում է Բաքվում գտնվող Ադրբեջանի պատմության թանգարանում և ի ցույց է դնում Նուրի փաշայի թուրքական սվինների վրա նույն այդ թվականին պատմության ասպարեզ առաջին անգամ ոտք կոխած «Կովկասյան Ադրբեջանի» տարածքային հավակնությունները։
Ի դեպ, բացի Հայաստանի և Արցախի տարածքներից, դրանք ներառում են նաև բուն Ատրպատականը, որը քարտեզում առանձնացված է մնացյալ Իրանից և արաբատառ նշված՝«Իրանական Ադրբեջան»։
Այս ամենի արհեստական և շինծու բնույթը պարզ է դառնում հենց միայն նրանից, որ թեև «քարտեզում» կա «Իրանական Ադրբեջան» (ռուսերենում՝ «Պարսկական Ադրբեջան») կեղծ բնորոշումը, բայց Իրան երկրանունը չկա, իսկ առանց Ատրպատականի «թողնված» Իրանն արաբատառ գրությամբ նշված է որպես «Ֆարսիստան»։ Այսինքն ստացվում է, որ պանթյուրքիստների համար չկա Իրանը, բայց, այսուհանդերձ, կա «Իրանական (sic!) Ադրբեջանը»։
Կից ներկայացված է խնդրո առարկա քարտեզը։
#թշնամու_իրական_դեմքը
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

