«Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջն այլևս չի գործի». նախարարի պաշտոնակատար
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակների կրման պարտադիր պահանջն այլևս չի գործելու:
«Ունենք համաճարակի տեմպի նվազում: Կարանտինի մասին որոշումը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում մտցնել որոշակի սահմանափակումներ, իսկ երբ այն վերանում է, հանել դրանք»,- ասաց նա՝ հավելելով, որ փակ տարածներում չպատվաստված անձանց համար դիմակ կրելը մնալու է պարտադիր:

