Ավինյանը հրաժարվել է ՔՊ ցուցակ մտնել Խաչատուր Սուքիասյանի եւ Գուրգեն Արսենյանի պատճառով. 24News
Դիտել նաև
Ավինյանը 85 հազար դոլարանոց մեքենայի՞ց էլ տեղյակ չի, որ գնել են իր համար (տեսանյութ)
Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել
Թիրախում «գյուղացի «Օփել»»-ի վարորդներն են
Ապագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի. Ավինյան
Ինչո՞ւ է Ավինյանի ավիատոմսը գնվել «մեկ անձից» ընթացակարգով՝ առանց մրցույթի
ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հրաժարվել է ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում այն պատճառով, որ նախօրոք պայման է դրել՝ ՔՊ-ի ցանկում օլիգարխներ չպետք է լինեն։ Այս մասին 24News-ին հայտնել են Ավինյանի մերձավոր շրջապատից։
«Նախօրոք որոշում կար, որ ՔՊ-ի ցանկում օլիգարխներ չեն լինելու։ Հետո որոշվեց, որ որ ցուցակում են հայտնվելու Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը։ Այս պարագայում Տիգրան Ավինյանը որոշել է ձեռնպահ մնալ առաջադրվելուց», - նկատել է լրատվամիջոցի աղբյուրը։
Հիշեցնենք, ՔՊ-ն այսօր ԿԸՀ է ներկայացրել կուսակցության ընտրական ցուցակը: Խաչատուր Սուքիասյանը ցուցակի 5-րդ տեղում է, Գուրգեն Արսենյանը՝ 14: