Բոլորը կարող են դառնալ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի համահեղինակ. Սպարտակ Սեյրանյան
Դիտել նաև
«Շուտով կհրապարակվի «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը և բոլորը կարող են ոչ միայն ստանալ իրենց հետաքրքրող այս ու շատ այլ հարցերի պատասխանները, այլև մասնակցել քննարկումներին, հանդես գալ առաջարկներով՝ դառնալով «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿ։
- Որո՞նք են Հայաստանի առանջնահերթ խնդիրները ու ինչպիսի՞ լուծումներ են առաջադրվում:
- Ի՞նչ ճանապարհով պետք է զարգանա Հայաստանը:
- Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի անվտանգության համակարգը և ինչպես պետք է այն իրագործել:
- Ինչպե՞ս ամրապնդել պետությունը և հաղթահարել պետականության ճգնաժամը:
- Ինչպե՞ս ձևավորել արդիական և մարտունակ բանակ:
- Ինչպե՞ս կարելի է կարճ ժամանակում հասնել տեխնոլոգիական մեծ առաջընթացի:
- Ինչպե՞ս ձևավորել ներքին կայունություն հասարակական կյանքում և համախմբել հասարակության ռեսուրսները պետության ամրապնդման ու ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու շուրջ:
- Ինչպե՞ս բարեփոխել կրթական համակարգը և զարգացնել գիտությունը Հայաստանում:
- Ինչպե՞ս պահպանել մշակութային ժառանգությունը և խթանել ստեղծագործական ներուժը։
- Ինչպե՞ս ներգրավել երիտասարդությանը երկրի զարգացման գործընթացներում:
- Ինչպե՞ս կանխել ականկալվող արտագաղթը:
- Ինչպե՞ս վերականգնել Հայաստանի միջազգային հեղինակությունը և զարգացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը:
- Ինչպիսի՞ն են Արցախի ապագայի մասին պատկերացումները և նախատեսվող քաղաքականությունը...»։
Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից

