Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

«Օլիգարխիայի դեմ պայքարող» Փաշինյանի ցուցակում լինելու է Հայաստանի առաջին օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը

Բոլորին էլ հայտնի է, որ 2018-ի «սիրո ու հանդուրժողականության» հեղափոխության հիմնական կարգախոսներից մեկն էր՝ «Ազատել երկիրը օլիգարխիայից»:

Հեղափոխությունից հետո, երբ միջոցառումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլեւս օլիգարխներ չկան, այլ կան խոշոր գործարարներ, նույնիսկ Նիկոլի թիմի անդամները նշեցին իրենց առաջնորդի անսկզբունքայնությունը, քանի որ բոլորի համար պարզ էր, որ օլիգարխիան այդպես մեկ որոշմամբ չի ոչնպացվում: Օլիգարխիկ տնտեսական համակարգը ապամոնտաժվում է հետեւողական աշխատանքի արդյունքում, որի արդյունքում տնտեսությունը դառնում է մրցակցային: Իսկ կառավարման համակարգը մաքրվում է օլիգարխիկ ազդեցությունից, երբ այն ազատվում է իրենց լոբբիստներից:

Իր կառավարման 3 տարիների ընթացքում Փաշինյանը ցույց տվեց, որ իր նպատակը ոչ թե երկիրն օլիգարխներից ու նրանց ազդեցությունից ազատելն էր, այլ հին օլիգարխիայից ազատագրվելով՝ նոր օլիգարխիա ստեղծել: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով քաղաքական ենթատեքստը, Փաշինյանն ամեն ինչ անում էր, որպեսզի քողարկի այս գործընթացը, բայց պատերազմից հետո, երբ իր թիմը փլուզվեց, նա հրաժարվեց նաև իր այս ամենակարևոր սկզբունքից և որոշեց բացահայտել իր նպատակները: Մասնավորապես, Փաշինյանի ցուցակում կլինի նաև Հայաստանի առաջին օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը:

Սուքիասյանը տարբերվում է մյուս հայ օլիգարխներից նրանով, որ նա միակն է, ով հարստացավ պատերազմի տարիներին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ մեր որդիները 90-ականներին կռվում էին մարտի դաշտում և մեզ համար հաղթանակ կերտում, Փաշինյանի քաղաքական հոգեհայրերը Հայաստանում ստեղծեցին նոր օլիգարխիա՝ ի դեմս Խաչատուր Սուքիասյանի:

Բոլորին հայտնի է, որ «Նիկոլ Փաշինյան» քաղաքական նախագիծը 2000-ականների սկզբին ձևավորվել էր հենց նախկին իշխանությունների կողմից, քանի որ հայտնի է, որ գոնե առաջին փուլում ՀՀ առաջին օլիգարխ Խաչատրու Սուքիասյանն օգնություն էր ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին:

Իհարկե, դա չէր խանգարել Նիկոլին իբր հակաօլիգարխիկ պայքար մղել Հայաստանում: Սակայն մինչ այսօր Փաշինյանը փորձում էր թաքցնել իր այս կապը Սուքիասյանի հետ: Բայց երբ նրա քաղաքական կարիերան ավարտվում է, երբ Փաշինյանն այլևս չունի իր իշխանությունն ամրապնդելու այլ հասարակական ռեսուրս և հենարան, նա ստիպված է իր թիմ հրավիրել բոլոր հնամաշ և փչացած դեմքերին, որոնք հայտնի են հայ ժողովրդին իրենց հին և բացասական բարքերով` Անդրանիկ Քոչարյան, Վիգեն Խաչատրյան, Գագիկ Ջհանգիրյան, Գուրգեն Արսենյան եւ այլն: 

Այնուամենայնիվ, այս ցուցակում ամենահիշարժանը Խաչատուր Սուքիասյանն է՝ Հայաստանի առաջին օլիգարխը: Եվ այս տեսանկյունից շատ խորհրդանշական է, որ Փաշինյանը, ով իր խոստումներից ոչ մեկը չի կատարել, վերադառնում է իր հին ակունքներին:

Փաստորեն, նա հրաժարվում է նույնիսկ իր պաշտոնապես հռչակած սկզբունքներից: Ինչը նշանակում է, որ Փաշինյանի իշխանության նույնիսկ պաշտոնական գաղափարական հիմքը լղոզվում է: Եվ հենց այս պահից է, որ սկսվում է իր իշխանության ոչնչացման եւ գահավիժման գործընթացը:

Ինչպես Սովետական ​​ռեժիմը փլուզվեց կոմունիզմի գաղափարների արժեզրկման արդյունքում, այնպես էլ Փաշինյանի իշխանությունը կկործանվի և կփլուզվի նրա կողմից հռչակված, թեկուզ եւ կեղծ, բայց գաղափարների կազմալուծման արդյունքում, որտեղ Փաշինյանն այլևս չի կարողանա խաղացնել իր սիրելի թեզի՝ թալանչիների եւ օլիգարխների դեմ պայքարի վերաբերյալ:

Սա՛ է իրականությունը։

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>