«Հնարավո՞ր է սահմանային իրավիճակի պատճառով ընտրությունները չեղարկվեն»․ լրագրողը՝ Մակունցին
Դիտել նաև
Վայքի ավագանու անդամը գնել է Վահե Մակունցի հանքարդյունաբերական ընկերությունները և ընդլայնում է բիզնեսը
Դեսպանատունը ՀՅԴ-ի հետ առնչություն չունեցող խմբակին ներկայացնում է իբրև ՀՅԴ ներկայացուցիչներ
ՔՊ-ի վտանգավոր ամնեզիան. Հիմա Թուրքիան վտանգավո՞ր է, թե վտանգավոր չէ
Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոնի և Ջեքի Սփիրի հետ
Մակունցը խուսափել է մասնակցել հայկական համայնքի ապրիլքսանչորսյան միջոցառումներին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է սահմանային իրավիճակի պատճառով ընտրությունները չեղարկվեն, ասաց․ «Ես կարծում եմ, որ այս պահին յուրաքանչյուրս մեր լիազորությունների և ազդեցության գոտում պիտի կայուն պահենք սահմանային վիճակը։ Ինչ վերաբերում է ընտրություններին՝ այս պահի դրությամբ ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու քննարկում չկա։ Հուսանք՝ նման առիթ չի լինի։ Պատկան գերատեսչություններն իրենց ջանքերի առավելագույնն են գործադրում, որպեսզի նման իրավիճակ չլինի, և ընտրությունները կայանան»։