Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»
19
Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով Ընկճվելու ոչ մի բան չունենք. Ռոզա Ծառուկյան Սարսափելի իրողությունն այն է, որ ենթադրությունների հիման վրա յուրաքանչյուր մեկին կարող են մեղադրանք ներկայացնել ու կալանավորել, խոշտանգել, բարի համբավն ու պատիվը արատավորել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. Ալեքսանյան Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Բագրատ Սրբազանն իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը. Տեր Վրթանես Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. 4 բնակավայր մնացել է առանց հոսանքի Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի կալանքի հարցով դատական նիստը՝ հուլիսի 21-ին Հնագետները բացահայտում են Ջավախքի 6000-ամյա պատմությունը «Անհավանական է». Մեսսին մեկնաբանել է 5-ամսական Յամալի հետ լուսանկարը Բագրավանում կարկուտի հետեւանքով ցորենի եւ գարիի դաշտերը մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում՝ մինչեւ 100 տոկոս Այս գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Փաշինյանի բռնատիրական ռեժիմը ամեն գնով պաշտպանող Ֆրանսիայի դեսպանատան հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերի մի մասը սննդից թունավորվել է Անգլիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի գնել էներգետիկ ըմպելիքներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա

«Քանդված, փլատակ, ամայի գյուղեր են՝ բացարձակապես մարդ չի ապրում». իմքայլական պատգամավորը՝ Ադրբեջանին հանձնվելիք անկլավների մասին

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմաններն ադրբեջանցիների կողմից դեռ մնում են զավթված, սակայն «ԻՔ» պատգամավորները վստահեցնում են, որ դրանից իշխանության վարկանիշը չի իջել, եւ հունիսի 20-ի ընտրություններին իրենք առնվազն 50+1 են հավաքելու։

Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ադրբեջանական հազարից ավելի զինվորներ եկել բնադրվել են Սյունիքում, զավթել Սեւ լճի՝ փաստացի ՀՀ տարածքը։ Իսկ Արցախի հանձնումը մարսած իշխանությունները մատը մատին խփելու փոխարեն պատրաստվում են երրորդ փաստաթուղթը ստորագրել, որով, ըստ էության, կկատարեն Ադրբեջանի նախագահի պահանջը։ Եվ Սեւ լճից հետ նահանջելու փոխարեն կստանան տավուշյան սահմանամերձ որոշ համայնքներ եւ Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին։ Թեեւ իշխանությունները հույժ գաղտնի են պահում ստորագրվելիք փաստաթղթի իրական բովանդակությունը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իմքայլական պատգամավորներից ոմանք արդեն հող են նախապատրաստում զիջումների գնալու համար եւ հայտարարում են, որ Տավուշում ադրբեջանական տարածքներ կան մեր տնօրինության տակ։ Նախօրեին Փաշինյանի քավոր, պատգամավոր Վահե Ղալումյանն անգամ թվարկեց այդ համայնքները։ «Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար․ քարտեզով սրանք ադրբեջանական տարածքներ են»,- ասել էր ծնունդով իջեւանցի պատգամավորը՝ ըստ էության մատնելով, թե որ գյուղերն են հանձնվելու թշնամուն։ 

Երեկ նա մեզ հետ զրույցում փորձեց խմբագրել իր աղմուկ հանած հայտարարությունը՝ ասելով, թե նշել է նաեւ, որ մեր «բազմաթիվ» տարածքներ Ադրբեջանի վերահսկողության տակ են, եւ ինքը չի ասել, թե իր թվարկած համայնքները հանձնելու են հակառակորդին, պարզապես նշել է, որ ադրբեջանական են։ Հարցին՝ դուք հիմա Ադրբեջանի՞ շահերն եք պաշտպանում, թե՞ Հայաստանի։ Նա կրկնեց, որ քարտեզով դա է իրականությունը։ «Ես ուրիշ քարտեզ չունեմ, Դուք ունե՞ք, այդ գյուղերը գնացե՞լ եք, տեսե՞լ եք»,- վրդովվեց նա։

Ղալումյանը ստորագրվելիք փաստաթղթին ծանոթ չէ, չի կարող ասել՝ սահմանազատման արդյունքում ինչ պատկեր կունենանք․ «Հանձնաժողովը կձեւավորվի, աշխատանք կանեն, կնստենք կխոսենք, թե որ կտորը, որ հատվածը ոնց է լուծվում»։ Բայց մինչ այդ աշխատանքները կսկսվեն, Դուք արդեն իրենց օգտին խոստովանություն եք արել, սա նշանակում է, որ անհնարին է լինելու նշված համայնքները մեզ պահելը։ «Որ նման տարածքներ կան, դա գաղտնիք չէ, էլի եմ ասում»։ Պատգամավորն ավելի հեռուն գնաց՝ նշելով, որ այդ գյուղերը բնակեցված չեն․ «Բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են։ Դրա փոխարեն մենք ունենք Բերքաբերից հսկա տարածք իրենց մոտ, Կոթի գյուղից, Բերդի տարածաշրջանից»։ 

Առարկեցի՝ ես գիտեմ, որ Այգեպարը բավականին ծաղկուն գյուղ է, բնակեցված։ «Չէ, ես Այգեպարի անունը չեմ տվել»,- ասաց նա՝ Ոսկեպարի մասին եմ խոսել․ «Ոսկեպար, թե Ոսկեփուռ, ժողովրդի մեջ էդպես էր ընդունված»։ Նկատեցինք, որ եթե անգամ բնակեցված չեն, անվտանգության գոտի են ծառայում, բացի այդ՝ եթե հանձնելու ենք, իսկ նրանք մեր տարածքները հե՞տ են վերադարձնելու, օրինակ՝ Արծվաշենը։ «Նախ եկեք պայմանավորվենք, որ չենք հանձնելու»։ Լավ, վերադարձնելու եք։ «Չենք վերադարձնելու»։ Փոխանակելո՞ւ եք մեր՝ իրենց վերահսկողության տակ գտնվող համայնքների հետ։ «Չենք էլ փոխանակելու, հանձնաժողովի աշխատանքների արդյունքում է որոշվելու՝ սահմանը որտեղով կանցնի։ Մենք մի ձեւով պիտի հասնենք երկարաժամկետ խաղաղության, որի ժամանակ հարյուրավոր անմշակ հեկտարներ ունենք, որ մարդիկ կմշակեն, հիմա իրենց նշանառության տակ են»։ Այսինքն՝ մտածում եք, որ 44-օրյա պատերազմից հետո հայն ու ադրբեջանցին կարող են կողք-կողքի խաղաղ գոյակցե՞լ։ «Մենք ուրիշ տարբերակ չունենք, մենք հարեւաններ ենք, խաղաղ ապրելն էլ մեր գործողություններից է կախված, պիտի էս կնճռոտ հարցերը հարթեն, որ խաղաղ լինի»։ Իսկ մենք ի՞նչ գործողություն էինք արել, որ եկել զավթել են Սեւ լիճը։ «Ոնց եկել են, այնպես էլ գնում են, արդեն կեսը վերադարձել են, խելոք են՝ մյուս կեսն էլ կգնա»։ Ինչպե՞ս։ «Բանակցություններով»։ Իսկ թե ով եւ ինչ է բանակցում, ու ինչի դիմաց են իբր նահանջել, Ղալումյանը չցանկացավ գաղտնազերծել։ Բայց վստահեցրեց, որ ՀՀ սահմաններին տիրող իրավիճակը չի ազդել իշխանության վարկանիշի վրա, որ առաջիկա ընտրություններին 50+1 են հավաքելու»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>