Պուտինի եւ Բայդենի հանդիպումը կկայանա հունիսի 15-16-ը Ժնեւում
Հունիսի 15-16-ը Ժնեւում սպասվում է Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է CNN-ը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի աղբյուրները:
«Վարչակազմի պաշտոնյաները հայտնել են, որ Ժնեւը վերջնականապես հաստատվել է որպես հյուրընկալող քաղաք երկու երկրների ղեկավարների երկար քննարկվող հանդիպման համար, ովքեր, ինչպես սպասվում է, կհանդիպեն հունիսի 15-16-ը Բայդենի արտասահմանյան առաջին ուղեւորության ավարտին»,- ասում է հեռուստաալիքը: