Հայ ակնաբույժները մեկնել են Իրաքյան Քուրդիստան
Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը հայտարարել է Դոհուկ նահանգ են ժամանել մի խումբ հայ բժիշկներ։ Նրանք պետք է այնտեղ իրականացնեն աչքի վիրահատություններ։
Այդ մասին ՀՀ գլխավոր հյուպատոս հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցել էր նաև Դոհուկի նահանգապետ Ալի Թաթարը։
«Նշյալ բժիշկների խումբը Դոհուկում կմնա մի քանի օր և կսպասարկեն այն հիվանդներին, որոնց անհրաժեշտ են աչքի վիրահատություններ»,- նշել է Մանուկյանը։
Աղբյուր` Ermenihaber.am