Հենրիխ Մխիթարյանին ազգային հավաքական չհրավիրելը եղել է միմիայն գլխավոր մարզչի որոշումը. ՀՖՖ մամուլի բաժնի պատասխանատու
Գլխավոր մարզիչն է առհասարակ որոշում, թե ինչ ֆուտբոլիստի կանչել կամ չկանչել, և հայտարարության մեջ մենք նաև նշել ենք, որ բոլոր ֆուտբոլիստներին, որոնց չենք հրավիրել, նրանք մեզ համար կարևոր են և կարևոր դեր ունեն: Այս մասին ասաց ՀՖՖ մամուլի բաժնի պատասխանատու Հայկ Կարապետյանը` անդրադառնալով Մխիթարյանին Հայաստանի ազգային հավաքական չհրավիրելուն:
«Հենրիխ Մխիթարյանին չհրավիրելու որոշումը եղել է միմիայն գլխավոր մարզչի կողմից, գլխավոր մարզիչը այս խաղին նպատակահարմար է գտել մի շարք ֆուտբոլիստների չհրավիրել և հրավիրել այն ֆուտբոլիստների, որոնց ցուցակը հրապարակվել է»,- ասաց Հայկ Կարապետյանը: