«Ութ ամիս։ Սարսափելի ութ ամիս։ Հենց ութ ամիս առաջ վերջին անգամ հեռախոսով զրուցեցի Աբգարիս հետ, լսեցի ձայնը․․․»․ Գեղամ Նազարյան
Դիտել նաև
Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր–Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գեղամ Մանուկյանը գրքեր է փոխանցել անազատության մեջ գտնվող Միքայել Սրբազանին
«Ութ ամիս։ Սարսափելի ութ ամիս։ Հենց ութ ամիս առաջ վերջին անգամ հեռախոսով զրուցեցի Աբգարիս հետ, լսեցի ձայնը։ Ինձ հարցնում եմ, թե ի՞նչ կանեիր, եթե այդ պահին ինչ–որ հրաշքով իմանայիր, որ վերջին զրույցն է։ Եղել է, որ մտածել եմ, թե երկար կզրուցեի, կասեի, թե որքան խորն ու շատ եմ սիրում։ Մտածել եմ, որ կփորձեի գտնել զրույցի ձայնագրությունը, բայց հետո հասկացել եմ, որ ընդամենը մի բան կանեի՝ կնետվեի պատերազմը կանխելու, որ Աբգարս ու իր հինգ հազար եղբայրները վերջին անգամ տուն չզանգեն։ Ցավոք, մենք չգիտենք, թե ում հետ երբ է տեղի ունենում մեր վերջին հեռախոսազրույցը։ Միշտ հիշեք այդ մասին»։
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

