Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Հայաստանը հնդիկ ապագա վիրաբույժի համար ոգեշնչման աղբյուր է

Հայաստանը հնդիկ ապագա վիրաբույժի համար ոգեշնչման աղբյուր է

Լոկեշ Պրաբակարանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է:

22-ամյա ապագա օրթոպեդիկ վիրաբույժը մանկության տարիներին երբևէ չէր մտածել բժիշկ դառնալու մասին: Նրա երազանքն էր դառնալ մարտական օդաչու և ծառայել իր ժողովրդին երկնքում: Լոկեշը ծնվել է Հնդկաստանի Թամիլանդու նահանգում: Նա իրեն բնութագրում է որպես լավատես անձ:

Սկզբում, երբ առաջին անգամ եկավ Հայաստան, մարդկանց ակտիվ կենսակերպի և հյուրասիրության շնորհիվ շատ սիրեց մեր երկիրը, որովհետև ոչ մի այլ երկրում նման բան չէր տեսել: «Կարճ ժամանակ անց Հայաստանը դարձավ իմ երկրորդ տունը: Ինձ ապշեցրին հնագույն պատմամշակութային հուշարձանները, արձաններն ու ցայտաղբյուրները, հայոց պատմությունն ու առասպելներն ինձ համար ոգեշնչման աղբյուր դարձան», - պատմում է Լոկեշը:

Նա ընտրեց Հայաստանը և ԵՊԲՀ-ն հետագա կրթության համար, քանի որ հայկական բժշկական բուհը բարձր վարկանիշ ուներ: «ԵՊԲՀ-ն պատմություն ունեցող համալսարան է: Մեկդարյա փորձ ունեցող համալսարան, որն աշխարհին տվել է հրաշալի բժիշկներ», - փաստում է հնդիկ ուսանողը:

Կրթությունը և ուսուցման մեթոդները բժշկական համալսարանում, նրա կարծիքով, շատ արդյունավետ են: Կայացած համալսարանական մասնագետները, բժիշկները փոխանցում են իրենց մասնագիտական փորձը, ներկայացնում առողջապահական տարբեր համակարգերի առանձնահատկությունները:

Բժշկի համար կարևոր հատկանիշներից օտարերկրացի ուսանողն առանձնացնում է անձնազոհությունը և մարդկանց ծառայելու պատրաստակամությունը: «Եթե ուզում ես ինչ-որ բան ձեռք բերել, պետք է ինչ-որ բան զոհաբերես. սրանք մորս խոսքերն են: Այս մասնագիտության համար անհրաժեշտ են հենց նմանատիպ մտածողությամբ մարդիկ», - ընդգծում է նա:

Ապագա բժիշկներին Լոկեշի խորհուրդն է մարզվել, սովորել, վերընթերցել, վարել առողջ ապրելակերպ, բավականաչափ ժամանակ հատկացնել քնին (7-8 ժամ):

«Մարզվե՛ք ամեն օր, առավոտյան կամ երեկոյան. դա մեծացնում է էներգիայի մակարդակը, լավացնում հիշողությունը և ուղեղի ակտիվությունը: Սովորե՛ք և ուսումնասիրե՛ք ոչ միայն գիրքը, այլև առցանց թարմացված թեմաները, որպեսզի միշտ իրազեկ լինեք նորություններին: Ճիշտ սնվե՛ք, դա ձեզ էներգիա կտա ամբողջ օրվա ընթացքում, ինչի շնորհիվ կկարողանաք կենտրոնանալ ձեր ուսման, ինչպես նաև այլ ուսումնական ծրագրերի վրա: Բաց մի՛ թողեք նախաճաշը: Մենք կարող ենք բուժել մեր հիվանդներին միայն այն դեպքում, եթե բավականաչափ առողջ լինենք»,-վստահեցնում է Լոկեշը:

Ամեն օր, շարունակում է նա, կարևոր է վերանայել և վերընթերցել անցած թեմաները: «Դարձրե՛ք այդ գործընթացն օգտակար՝ անելով համապատասխան նշումներ, դիտելով տեսանյութեր: Փորձե՛ք մասնակցել գիտական համաժողովների և մշտապես տեղեկացված լինել»,-ավելացնում է օտարերկրացի ուսանողը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>