Այսօր Ծաղկազարդ է «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
30
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Բայց «թագավորի մերկությունը» այլևս հնարավոր չէ ոչ մի քարոզչական հնարքով պարտակել Այսօր Ծաղկազարդ է «Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ, չկպնեք ինձ». հավատացյալը՝ Փաշինյանին «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ «Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի

Պարոն Տեր-Պետրոսյան, Դուք ստո՛ւմ եք և նենգափոխում իրականությունը․ Հակոբյան

«Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այսօր հրապարակված հայտարարությունը հետապնդում է մի քանի զուգահեռ նպատակ

Ա) Հանրային ընկալման դաշտում Նիկոլ Փաշինյանին տարանջատել, անգամ՝ տարզատել իրենից և նրան ներկայացնել որպես իրենից հետո, 1998-ից ի վեր որդեգրված քաղաքական ուղեգծի «ծնունդ» կամ հետևանք,

Բ) տեղի ունեցած ազգային աղետի համար Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունը տարրալուծել, ավելին՝ կատարվածի համար մեղքը բարդել « հասարակական, քաղաքական, մտավորական էլիտայի», մի խոսքով՝ բոլորի վրա, բացի՝ Լ.Տ-Պ-ից ու ՀՀՇ-ից (ՀԱԿ-ից):

Գ) Արմատավորել բացարձակ կեղծ կաղապարներ, թե՝ 1. Ինքը (ՀՀՇ-ն) 1996-97 թվականներին ամենանպաստավոր փոխզիջումային լուծումն էին տալու Արցախի խնդրին (այսպես կոչված՝ փուլային կարգավորումը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակով թողնելով) 2. Իրեն հաջորդած բոլոր ղեկավարները մերժում էին փոխզիջումային լուծումները, 3. Հայ Դատը և պահանջատիրությունը վտանգ են Հայաստանի և հայության համար ու վնասակար, մերժելի:

Տեր-Պետրոսյանի նշված և մյուս կաղապարային «թեզերը» ո՛չ նորություն են, ո՛չ էլ առաջին անգամ է նա նմանօրինակ հայտարարություններով արտահայտում իր ծայրահեղ ատելությունը Հայ Դատի, ՀՅ Դաշնակցության, առհասարակ՝ ազգային ուժերի և ժամանակին իրեն մերժած ու հրաժարեցրած գործիչների և շրջանակների նկատմամբ: Նորություն չէ նաև իրողությունները խեղաթյուրելու տեր-պետրոսյանական գործելակերպը:

Տեր-Պետրոսյանի մտահանգումներն ու գնահատականները խարսխվում են նրա հետևյալ առանցքային կեղծ դատողության վրա (մեջբերենք, չզլանանք). «1997 թվականից ի վեր՝ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին»:

Նախ, մի հատ չեք հիշեցնի՞ կամ հենց հիշի, թե ի՛նչ էր ենթադրում իր և ՀՀՇ-ի «փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը», որն ըստ էության հաղթանակի հասած ու հրադադար պարտադրած Արցախի անվերապահ կապիտուլյացիայի վատ քողարկված տարբերակ էր:

Բացի այդ, տվյալ լուծումը կարող է «ամենանպաստավոր» գնահատվել միմիայն Տեր-Պետրոսյանի քաղաքական աշկերտ, նրա հոգեզավակ Նիկոլ Փաշինյանի իրագործած դավաճանության, կանխամտածված հրահրած աղետի ու դրա ծանրագույն հետևանքների խորապատկերում:

Բացարձակ սուտ է, և Տեր-Պետրոսյանը միտումնավոր նենգափոխում, խեղաթյուրում է իրականությունը, հայտարարելով թե՝ 1997-ից ի վեր բոլոր կուսակցությունները միահամուռ որդեգրել են ա) ստատուս-քվոյի պահպանման, փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծ, և Արցախի խնդրի կարգավորման գործընթացում փոխզիջումների մերժումը 1998-2018թթ. դարձել է «պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն», բ) Նիկոլ Փաշինյանը շարունակել է (!!!) այդ քաղաքականությունը:

Կրկնեմ՝ դա բացահայտ սո՛ւտ է: Կեղծ դատողություն և միտումնավոր կեղծիք է Տեր-Պետրոսյանի պնդումը, թե իրենից հետո, նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա՝ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում հանդես են եկել փոխզիջումները մերժելու և ստատուս-քվո պահելու մոտեցմամբ, կամ մերժել են փոխզիջումներն առհասարակ:

Այն, որ նման պնդում անող Տեր-Պետրոսյանը ցինիկաբար ստում է, շատ հեշտ ու ակնհայտ ապացուցվում է՝

Ա) Նրանով, որ 1998-2008, ապա 2008-2018 թվականներին տեղի ունեցած բանակցային գործընթացով ձևավորված կարգավորման աշխատանքային բազմաթիվ տարբերակները, կարգավորման քննարկվող (բանակցելի) սկզբունքները կառուցված են եղել կոնկրետ փոխզիջումների վրա, որոնք նախատեսում էին, օրինակ՝ Արցախի հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների վերադարձ ադրբեջանական կողմին: Ըստ որում, վերջերս դրա վրա հա շեշտը դնող Տեր-Պետրոսյանի հոգեզավակ նիկոլ փաշինը, իր դասատուի նման միտումնավոր «մոռանում» է, որ տարածքայինի պահով ՓՈԽզիջումը ընդունվում էր Արցախի կարգավիճակի (անկախության ճանաչման) հստակեցման դիմաց:

Բ) Տեր-Պետրոսյանի ասածի սուտ լինելը ապացուցվում է նաև նշված 20 տարիների ընթացքում մի քանի անգամ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած «վերջնական բանակցությունների» փաստերով, որոնցից ամենանշանավորներն են Քի Ուեսթի հանդիպումը, Ռամբուեյի հանդիպումը և Կազանի հանդիպումը, որոնցից յուրաքանչյուրի դեպքում թե՛ նախագահ Քոչարյանը, թե՛ նախագահ Սարգսյանը պատրաստ են եղել ընդունել վերջնական կարգավորման վերաբերյալ առաջարկվող ՓՈԽԶԻՋՈւՄԱՅԻՆ լուծումը:

Եվ բոլոր դեպքերում մերժողի, բանակցություններով ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները խափանողի, «ստատուս-քվոն» պահողի և ապակառուցողականի դերում դերում եղել է ադրբեջանական կողմը:

Գ) Տարիներ շարունակ հենց Տեր-Պետրոսյանը, իր գլխավորած ՀԱԿ-ը, իր կուսակցական «տեղապահ» Լևոն Զուրաբյանը, առնվազն մինչև 2013 թվականը ՀԱԿ քարոզչական շահերն սպասարկող Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանեկան թերթը հետևողականորեն ոչ միայն նենգափոխված շահարկել են այդ թեման, այլև բազմիցս և ուղղակիորեն մեղադրանքներ են ուղղել ինչպես նախագահ Քոչարյանին, այնպես էլ՝ Սերժ Սարգսյանին, նրանց մեղադրել են զիջողականության, «Ղարաբաղը ծախելու», «Մեղրին ծախելու» և նմանօրինակ այլ՝ տեր-պետրոսյանական պրոպագանդայի կողմից հորինված «մեղքեր» գործելու մեջ:

Եթե Ռոբերտ Քոչարյանը կամ, ասենք, Սերժ Սարգսյանը փոխզիջումների մերժումը պետական քաղաքականություն էին դարձրել, ապա տասնամյակներ շարունակ, Արցախի խնդրի հետ կապված, այդ ո՞ւմ և ինչի՞ համար էին «քլնգում» Տեր-Պետրոսյանը, Նիկոլը, Զուրաբյան Լյովիկը, Շողերը, չհաշված՝ տարատեսակ «բարբաջանքյաններին» ու մյուսներին:

Ամենից շատ արծարծված «մադրիդյան սկզբունքները» հենց փոխզիջումային լուծման տարբերակ էին: Իսկ տեր-պետրոսյանական քարոզչությունը կաշվից դուրս էր գալիս՝ այդ սկզբունքների շուրջ բանակցելու պատրաստակամություն հայտնած ՀՀ իշխանություններին թիրախավորելու, նրանց նկատմամբ անձնավորված ատելություն սերմանելու, պիտակելու և մեղադրելու առումներով:

Տեր-Պետրոսյանի հայտարարության հիմնական, եթե ոչ առանցքային վերոհիշյալ թեզի բացարձակ կեղծիք ու ստախոսություն լինելը պարզ ու հստակ նշելուց հետո, կարելի է ավելորդ համարել նրա մնացյալ արտահայտություններին անդրադառնալը: Քանզի, եթե հիմնարար թեզը կեղծ դատողություն է և ցինիկ սուտ, ապա՝ դրա վրա կառուցված հայտարարությունն ինքնին մանիպուլյացիա է:

Ավելին, Տեր-Պետրոսյանը, չի խորշում կրկնել ադրբեջանական հակահայ մոտեցման ու քարոզչության առանցքային թեզերից մեկը, ըստ որի, իբր Ադրբեջանը կառուցողական է, այդ Հայաստանն է, որ մշտապես մերժում է կարգավորման տարբերակները:

Արցախի կարգավորման գործընթացի հետ կապված՝ հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանը շարունակել է իրենց առաջ եղած քաղաքականությունը, այնպիսի բացահայտ սուտ է, որ ինքը՝ Փաշինյանն էլ կնախանձեր:

Եթե Փաշինյանը շարունակեր (գոնե) նախորդների մոտեցումներով շարժվել, ապա բանակցային գործընթա՛ց կլիներ, այլ ոչ թե՝ բանակցությունների միտումնավոր վիժեցում:

Առայժմ այսքանը»:

Լրագրող Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>