Քաղաքացիները ստորագրահավաք են անցկացնում՝ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար. Տեսանյութ
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության եւ 5165 շարժման հետ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Հայաստանի սահմանների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու ցանկություն հայտնած Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը պահելու (յուրացնելու) արարքի կապակցությամբ:
Դատախազության դիմաց էին հավաքվել նաեւ մի խումբ քաղաքացիներ, որոնք Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ ստորագրահավաք էին կազմակերպել։

