Մայիսի 25-ին գումարվող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում 35 հարց է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 24-ին տեղի է ունեցել Ժ խորհրդի հերթական նիստը:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Մայիսի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց:
Խորհրդի որոշմամբ հաստատվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: