Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը կողմ էին, որ Արցախի ազատագրված տարածքները հանձնվեն առանց Արցախի կարգավիճակի հստակեցմա՞նը

Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառման մեջ կար մի հետաքրքիր դետալ․ նշելով, որ այսօրվա արցախյան պարտության միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանը չէ, նա կրկին հիշեց 1998 թվականը։ Ըստ Տեր-Պետրոսյանի՝ այս պատերազմի գլխավոր մեղավորները բոլոր ուժերն էին, պարզապես Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ դերակատարություն ունեցավ այդ քաղաքականության վերջում։ Իսկ պարզվում է, որ այդ բոլոր ուժերի քաղաքական հայրերից մեկը հենց Վազգեն Սարգսյանն էր, որը, հակադրվելով Լևոն Տեր-Պետրոսյանին, փորձում էր կյանքի կոչել հետևյալ երկու պատվիրանները․

-          «արյունով նվաճած հողը թղթով չեն հանձնում»,

-          «փոխզիջման կարելի է գնալ, երբ որ հարկադրված կլինեն»։

Վերագրելով այս պատգամները մահացած Վազգեն Սարգսյանին, Տեր-Պետրոսյանը փորձում է ձևակերպել այն թեզը, որ Հայաստանի ողբերգությունը սկսվեց 1998 թվականից, երբ իր ու Վազգեն Սարգսյանի ուղիները բաժանվեցին։ Ընդորում՝ Վազգեն Սարգսյանին վերագրելով կեղծ պատգամներ։ Սակայն, հաշվի առնելով քաղաքական կոնյուկտուրայի շահը, Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարում է, որ Վազգենն իբր կարճ ժամանակ անց հասկացավ իր սխալը, դաշինք կազմեց Կարեն Դեմիրճյանի հետ, որը, պարզվում է, իբր Տեր-Պետրոսյանի գաղտնի կողմնակիցն է եղել ղարաբաղյան հարցով, հետո Վազգեն Սարգսյան-Կարեն  Դեմիրճյան դաշինքը փորձեց հետ շրջել ղարաբաղյան խնդիրը, վերադառնալով տեր-պետրոսյանական դիրքերին, սակայն Հոկտեմբերի 27-ը թույլ չտվեց դա կյանքի կոչել։

Պատմությունը կեղծ կատեգորիա համարող Տեր-Պետրոսյանը, փաստորեն, որոշել է Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին վերագրել իր տեսակետներն Արցախի խնդրի լուծման վերաբերյալ։ Եվ դա Տեր-Պետրոսյանն անում է առանց ամոթի զգացողությանը։ Բայց այստեղ առաջանում է հետևյալ հարցադրումը․ Տեր-Պետրոսյանի թիմակիցները 20 տարի քարոզել են այն թեզը, թե իբր Հոկտեմբերի 27-ը կազմակերպել են ռուսները, մյուս կողմից, Տեր-Պետրոսյանն իր հուշերում նշում է, որ 1998 թվականի իշխանափոխության ժամանակ Մոսկվան իր աջակցությունն է առաջարկել Տեր-Պետրոսյանին։ Եթե այդպես է, ապա այստեղ առաջանում է  հակասություն։ Եթե Կարեն Դեմիրճանն ու Վազգեն Սարգսյանը Տեր-Պետրոսյանի գծի կողմնակիցն էին Արցախի հարցում, որոնց աջակցում էր նաև Մոսկվան, ապա ինչպե՞ս կարող էր կանգնած լիներ Հոկտեմբերի 27-ի վճռագործության հետևում։

Այս ծիծաղելի հակասությունները ոչ Տեր-Պետրոսյանին, ոչ էլ իր կողմնակիցներին չեն հետաքրքում, հավանաբար համարելով, որ քաղաքականությունն ու բարոյականությունն իրար հետ չեն կարող հատվել, և այդ իսկ պատճառով  ցանկացած պահի նույն երևույթը կարող են տարբեր ժամանակներում ձևակերպել տարբեր ձևերով։

Հենց այդ խաղի կանոնով էր հիմնվել քաղաքական դաշտը 1990-ականներից սկսած, և այդ իսկ պատճառով էլ առաջացավ իրավիճակը, որ 2018 թվականին բառիս բուն իմաստով փողոցից պատահական ու անփորձ մարդիկ կարողացան իշխանություն վերցնել։ Եվ Հայաստանում սկսվեց Ջորջ Օրուելի կողմից նկարագրված դարաշրջան, որտեղ հայտարարում էին  սիրո ու համերաշխության ժամանայաշրջան, բայց իրականում հանրությունը բաժանում էին սևերի ու սպիտակների և իրականացնում ատելության քարոզ։ Հետո հայտարարում էին, որ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ գործնականում կերտեցին «Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ» հայտնի թեզը։

Սա՛ է իրականությունը։

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>