Ազգային ժողովի խորհուրդը նիստ կանցկացնի
Այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովի խորհրդի նիստ է սպասվում, որի ժամանակ կհաստատեն մայիսի 25-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգը: Օրակարգում է 23 հարց, մի քանի գերատեսչության տարեկան հաշվետվություն պետք է ներկայացվի , սպասվում է նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամների ընտրություն:
Խորհրդի օրակարգում կհաստատվի նաեւ անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակացույցը, մշտական հանձնաժողովներում դրանց քննարկումները կմեկնարկեն հունիսի 1-ից։

