ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ նշանակված Էդվարդ Ասրյանի ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիներ են, առանձնատունն էլ մնացել է ադրբեջանցիներին
Դիտել նաև
ԳՇ պետը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակի համաժողովին
ԶՈՒ ԳՇ պետը ստուգումներ է իրականացնում զորամիավորումներում
Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է աղետի գոտի
Փաշինյա՛ն Նիկոլ, քեզ ու քո իշխանությանը մնացել են հաշված օրեր
Փաշինյան Նիկոլի փլուզվող իշխանության միակ հույսն Արտակարգ դրության անընդհատ երկարաձգումն ու «Գելափի» սոցհարցումների կեղծ արդյունքներն են
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակված Էդվարդ Ասրյանի ընտանիքի անդամները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Նրա կինը, անչափահաս դուստրն ու որդին ՌԴ քաղաքացիներ են:
Էդվարդ Ասրյանը Հադրութում առանձնատուն ուներ, որն այլևս Ադրբեջանի տիրապետության տակ է:
Նրա աշխատավարձը ԶՈՒ-ից կազմել է 5 մլն 370 հազար դրամ, որովհետև մինչ այս զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը, ՊՆ-ից վարձակալության դիմաց 2019-ին ստացել է 1 մլն դրամ եկամուտ, 88 մլն դրամ վարկ ունի: