Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Անսասան, հաղթանակն առջևում է
19
Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Պատերազմ Արցախում
Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան

Մենք ուզում ենք մոռանալ պատերազմը, այդ դաժան արհավիրքը, բայց արդյունքում մոռանում ենք կորսված հայրենիքը, դրա համար ընկածներին ու վիրավորներին

Հիշենք նրանց!!!

Երկու օր առաջ ամուսինս աշխատանքից տուն եկավ լարված ու նեղսրտած: Սկսեցի հարցուփորձ անել, ի պատասխան պնդումներիս, հեռախոսը բացեց ու մի նկար ցույց տվեց: Իր զինվորներից մեկի (այդպես է անվանում իր կողմից վիրահատված հարյուրավոր տղաներին) հերթական վիրահատությունից էր գալիս: Վիրավոր զինվորներից մեկի դեմքն էր: Ասաց նայի, սա է պատերազմի դեմքը: Սարսռացի: Տղան արդեն վեց վիրահատություն էր տարել, բայց դեռ նվազագույնը տասն էլ կտանի, որ փորձի հետ վերադարձնել պատերազմից առաջ եղածը` կյանքի դեմքը: Դրա հետ էլ երևի կյանքի գույնը ու իմաստը:

Ասում էր, որ մարդիկ սովորել են զինվոր տեսնելուն, ...... Ու հանկարծ ես ինձ բռնեցի մի սարսափելի մտքի վրա: Մենք ուզում ենք մոռանալ պատերազմը, այդ դաժան արհավիրքը, բայց արդյունքում մոռանում ենք կորսված հայրենիքը, դրա համար ընկածներին ու վիրավորներին: Զոհվածների մասին աննշան ավելի ենք խոսում, բայց կողքով ենք անցնում ծանրագույն վիրավորումներ ստացածների, խեղումներ ունեցողների, որոնք պատերազմի կենդանի վկաներն են, դեմքը ու հիշողությունը: Նրանք իրենց կողքիններին, իրենց հարազատներին, ընկերներին հիշեցնում են` ինչի միջով են անցել: Եթե պետությունը չի կատարում հոգ տանելու իր գործառույթը, իսկ հասարակությունն էլ մոռանում է այս մարդկանց մասին, ապա նրանք մենակ են մնում իրենց ցավի ու հիշողության հետ:

Կարծում եմ` հիշելը ֆեյսբուքում տխուր սմայիկ դնելը չի, անգամ նիկոլին հայհոյելը կամ քննադատելը չի, դա իրենք մեզնից ավելի լավ կանեն,

հիշելը իրենց զոհողությունը գնահատելն է, հիշելը իրենց սխրանքի մասին իրենց հիշեցնելն է,

հիշելը իրենց զուտ վիճակագրական թիվ չհամարելն է,

հիշելը իրենց մեզնից առավել համարելն է` համալսարանում, խանութում, փողոցում, հիվանդանոցում,

հիշելը նրանց մեծարելն է:

Ամեն օր պետք է ցույց տալ, որ հիշում ենք:

Դրանով մենք` ես ու դու, չենք օգնի իշխանությանը բանակը կազմաքանդելու հարցում: Այլապես ոչ ոք չի ուզի ծառայել բանակում, որտեղ կյանքը կամ առողջությունը հայրենիքին նվիրած մարդկանց մասին ուղղակի մոռանում են: Ու ակամա մենք դառնում ենք հանցակից` բանակի բարոյալքման, բանակի կազմալուծման, հայրենիքի պաշտպանության ցանկության բացակայության: Հասարակության բարոյալքման: Հանցակից` այդ արարքները կատարողին:

Հանցակից չդառնալու համար, ամեն օր պետք է հիշել` ձևը դուք գտեք: Մի խղճացեք իրենց, հիշեք, մեծարեք, սիրեք, շնորհակալ եղեք: Այլապես հոգու սնանկության համար մենք ավելի արժանի կլինենք խղճահարության:

Հ.Գ. Իմ ուսանողներից մեկը չգիտի, որ ես լուռ ու մեծարանքով եմ նայում իրեն, երբ ինքը գալիս է իմ դասախոսությունը լսելու, նա հանուն հայրենիքի չափազանց լուրջ վնասվածք է ստացել: Ինքը կիմանա: Ես կասեմ, որ շնորհակալ եմ: Բոլորիս անունից: Նայեք ձեր շուրջը, նրանք հազարներ են, առաքելություն ստանձնեք: Շնորհակալ լինելու առաքելություն: Հնարավորինս օգնելու առաքելություն: Պետությունը շատ բան չի հասցնում, առավել ևս այն պետությունը, որին իր ղեկին կանգնած իշխանությունը դարձրել է լոկ անպաշտպան մի տարածք:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>