Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Գյումրիում իշխանությունը հայտնվել է ծուղակում (տեսանյութ) «Տգիտությունից բացի նաև ստորություն է». Լևոն Քոչարյան
25
Կապիկություն ա կոչվում. բունտ է հասունացնում տրանսպորտի թանկացման որոշումը Երևանում (տեսանյութ) Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Տրանսպորտի թանկացումն ու պարգևավճարները. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Սա «նագլի խուժանություն» է․ մարդկանց հաշվին 100 մլն դոլար եկամտով բիզնես են սարքում (տեսանյութ) Փաշինյանը կհեռանա ամենաուշը մինչև 2026 թվականը. Երվանդ Բոզոյան Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի եռապատիկ թանկացման դեմ «Մայր Հայաստանի» ստորագրահավաքը շարունակվում է «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունը Տիգրան Ավինյա՛ն, հաճելի՞ է, երբ սխալ են զեկուցում ձեզ (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ընդդեմ տրանսպորտի թանկացման ստորագրահավաք է իրականացնում․ Yerkir Media-ի ռեպորտաժը Պատերազմ Արցախում
Երգիչ, երգահան, պրոֆեսոր Սամվել Գալստյանը կոչ է անում միանալ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին (տեսանյութ) Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են Հայաստանում սարսափելի չափերի կոռուպցիա կա. Փաշինյանը «պարոն 100% ստախոսն» է, էդ նոր իմացա՞վ, որ թիմակիցները մարիխուանա ու ավելի ծանր թմրանյութեր են օգտագործում. Կարեն Քոչարյան «Արևմտյան Հայաստանն ու «Արևմտյան Ադրբեջանը» բացարձակապես համեմատելի չեն. Արևմտյան Հայաստանը մեր իրական պատմական հայրենիքն է, կա 4-րդ դարից սկսած». Աշոտ Մելքոնյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Ո՞ւմ է մեղադրում կամ ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Նիկոլը, եթե այդ ամենի գլխին կանգնած է ինքը Պիտի խրախուսենք ստրուկների ապստամբությունը. Արմինե Օհանյան Ուկրաինայի պարտությունը ժամանակի հարց է. Հայկ Խալաթյան Կապիկություն ա կոչվում. բունտ է հասունացնում տրանսպորտի թանկացման որոշումը Երևանում (տեսանյութ) Գործող թյուրիմացությունն Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է Գյումրիում իշխանությունը հայտնվել է ծուղակում (տեսանյութ) Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան «Տգիտությունից բացի նաև ստորություն է». Լևոն Քոչարյան Աղազարյանը մինչև երկուշաբթի ուզում է մտածել Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով ՔՊ-ական քաղաքապետի ընտրանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտվել Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում Քյարամյանը հարցաքննվել է Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել. արդարադատության նախարարի թատրոնը մի նպատակ ուներ Ո՞վ կդառնա պատգամավոր Փաշինյանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, եթե կնքվի «խաղաղության պայմանագիր» Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման Բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը ևս միացավ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Երևանի չբարեկարգված և թանկացող տրանսպորտը (տեսանյութ) «Կարո՞ղ է հելնենք ռադ լինենք»․ Փաշինյանը կամաց-կամաց մոտենում է իրեն․ «Կարճ ասած» Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ Հայաստան-Վրաստան. Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ-ի վիճակահանությամբ Պուտինի ուղերձը կարող եմ համեմատել Չերչիլի՝ սառը պատերազմին նախորդած ճառի հետ. Էդուարդ Շարմազանով

Սերժ Սարգսյանի ելույթը ԱԺ-ում (Մաս 2)

Սերժ Սարգսյանի ելույթի սկիզբն՝ այստեղ:

Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշը աղքատների տոկոսն է ընդհանուր բնակչության թվում, և այդ ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս, իսկ 2040 թվականին՝ 7-8 տոկոս:

Պետք է շարունակաբար բարձրացնել աշխատանքի և սոցիալական պաշտպանության կառավարման համակարգի թափանցիկությունն ու բարելավել ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Աշխատավարձը պետք է լինի յուրաքանչյուր աշխատողի բարեկեցության հիմքը, ապահովի իր և իր ընտանիքի արժանապատիվ ապրելակերպը:

Այս նպատակով պետք է հետևողականորեն գործել, որպեսզի նվազագույն աշխատավարձի և աղքատության վերին շեմի հարաբերակցությունը շարունակաբար աճի՝ հասնելով 190 տոկոսի մինչև 2022 թվականը և 300 տոկոսի՝ մինչև 2040 թվականը:
Միևնույն ժամանակ կենսաթոշակառուները պետք է դուրս մնան սոցիալապես անապահով խավի շրջանակներից: Մասնավորապես, պետք է հասնենք այն բանին, որ աշխատանքային կենսաթոշակի նվազագույն մակարդակը գերազանցի աղքատության վերին շեմը:

Նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ և անընդունելի են: Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:

Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում, և 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:

Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում:

Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի:

Մեր նպատակն է ունենալ ինտելեկտուալ Հայաստան: Կրթված սերունդն է մեր երկրի հաջողության գրավականն ու բարեկեցության հիմքը: Հետևաբար պետք է ապահովենք առաջնակարգ կրթության հասանելիություն՝ միաժամանակ շարունակաբար բարձրացնելով կրթության որակը: Խիստ կարևոր է նաև ապահովել գիտության ու կրթության կապը տնտեսության հետ:

Գիտությունն ու կրթությունն առաջին հերթին պետք է տան այն խնդիրների լուծումները, որոնց առջև կանգնած են տնտեսությունն ու տնտեսվարողները: Անհրաժեշտ է գիտության և կրթության ֆինանսավորման գործող համակարգը լրացնել այնպիսի տարրերով, որոնցում պարտադիր մասնակցություն ունենա նաև մասնավոր հատվածը: Դա կվկայի, որ տվյալ ծրագրի ֆինանսավորումը պահանջված է, իսկ արդյունքները կլինեն կոնկրետ ու չափելի՝ նպատակ ունենալով բարձրացնել հայկական տնտեսության մրցունակությունն ինչպես կարճ, այնպես էլ միջին և երկար ժամկետներում:

Հայաստանի քաղաքացու առողջությունն ու առողջ ապրելակերպը պետության զարգացման կարևորագույն գրավականներից են: Ուստի պետության կողմից մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացումն ու բժշկական ապահովագրության ներդրումը առողջապահական համակարգի առաջնահերթ խնդիրներից են:

Անվճար և որակյալ բժշկական օգնությունը պետք է հասանելի լինի անապահովության և սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա: Միաժամանակ, պետությունը պետք է աջակցի անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած անձի: Հատկապես, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահել մոր և մանկան առողջության վերաբերյալ հարցերը, քանի որ դրանք հսկայական ազդեցություն ունեն Հայաստանի Հանրապետության առողջ քաղաքացու կերտման գործում:

Երիտասարդների միջին մասնագիտական և բարձրագույն որակյալ կրթության մատչելիությունը կարևոր նշանակություն ունի, որպեսզի երիտասարդները ինքնադրսևորվեն և ակտիվորեն ներգրավվեն հայրենիքի շենացման գործին: Պետք է պայմաններ ապահովել, որպեսզի երիտասարդների ընդունակությունները, այլ ոչ թե սոցիալական դրությունը, վճռորոշ լինեն համապատասխան կրթություն և աշխատանք ստանալու հարցում:

Պետք է շարունակել և ընդլայնել երիտասարդության զբաղվածության, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրերը: Առողջ և կրթված երիտասարդների ամուր ընտանիքները և ապագայի հանդեպ լավատեսությունը կարևոր նախապայմաններ են Հայաստանի զարգացման և առաջընթացի համար:

Մեր նպատակն է պահպանել, ավելացնել և գալիք սերունդներին փոխանցել մեր հարուստ մշակութային ժառանգությունն ու հանրահռչակել այն ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Պետք է խթանել տնտեսական բաղադրիչի, ներառյալ՝ զբոսաշրջության, առավել սերտ ներգրավվածությունը մշակութային արտադրանքի և ծառայությունների, պատմամշակույթային ժառանգության և մշակութային արժեքների պահպանության, զարգացման և տարածման ոլորտներում: Պետք է շարունակաբար բարձրացնել ոլորտի պետական և պետական-մասնավոր ծրագրերի արդյունավետությունը՝ նպաստելով նաև մարզերում մշակույթի խնդիրների լուծմանը:

Առանց շրջակա միջավայրի պահպանության պատշաճ և արդյունավետ համակարգի անհնար է հասնել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի և ապահովել գալիք սերունդների առողջության պահպանումն ու կյանքի որակի բարելավումը:

Բնապահպանական հստակ չափորոշիչներին համապատասխանությունը պետք է լինի քաղաքաշինական և գործարար ծրագրերի իրականացման նախապայման: Անհրաժեշտ է շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները՝ ապահովելով երկարաժամկետ կայուն կենսաբազմազանության ստեղծումը:

Հարգելի՛ գործընկերներ,

Այս բոլորը կարևորագույն առաջնահերթություններ են, որոնք ամեն օր քննարկման առարկա են դառնալու այս շենքում, որոնց մասին մշտապես խոսվելու է ամբիոնից։ Ես վստահ եմ, որ մենք քայլ առ քայլ, լուծումներ գտնելով, առաջ ենք շարժվելու։ Միևնույն ժամանակ, որպես 25-ամյա պետականություն ունեցող հասարակություն, մենք պետք է սովորենք շատ ավելի առաջ նայել, որպեսզի ընթացիկ աշխատանքը ներկա խնդիրների լուծմանն ուղղելուց բացի միշտ ունենանք ավելի երկարաժամկետ հեռանկարը։ Այս տեսանկյունից առաջիկա 5 տարում մենք պետք է մշակենք նաև ծրագիր-տեսլական, որը կունենա 50 տարվա հորիզոն և կթիրախավորի այն ցուցանիշները, որոնք մեզ տանում են դեպի ապագայի Հայաստան, դեպի ուժեղ և անվտանգ Հայաստան:

Այս ամբիոնից գալիք տարիների ընթացքում հատկապես շատ է խոսվելու մեր թիվ մեկ խնդրի՝ արցախյան հիմնախնդրի և մեր անվտանգության, պաշտպանության հարցերի մասին։ Դա բնական է։

Այս հարցերի շուրջ իմ դիրքորոշումն ու հավատամքը մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ։ Այդ մասին մենք դեռ էլի շատ անգամներ ենք խոսելու։

Այսօր պիտի անդրադառնամ և հստակություն մտցնեմ միայն նախընտրական շրջանում հնչեցված մի քանի մտքերի շուրջ, որոնք, իմ կարծիքով, անպատասխան թողնել չի կարելի, քանի որ դրանք կարող են սխալ մտայնությունների ձևավորման պատճառ դառնալ մեր հասարակության մեջ։

Հասկանալի է, որ նախընտրական քարոզչության շրջանում, երբ քաղաքական ուժերը նպատակ ունեն բոլոր միջոցներով հնարավորինս բարձրացնել իրենց վարկանիշը ընտրողների շրջանում, կարող է շահարկվել և հաճախ էլ շահարկվում է գրեթե ամեն ինչ։ Այս անգամ Արցախի հիմնախնդիրն էլ չմնաց չշահարկված։

Նախ փորձ կատարվեց վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը, ինչն, իհարկե, չստացվեց։ Եվ դա բնական է։ Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ։

Իսկ իրականությունն այն է, որ 1997 թվականի դեկտեմբերի փաստաթուղթը չէր էլ հավակնում հիմնահարցի հանգուցալուծմանը, այլ, ինչպես իր վերնագիրն էր վկայում, ուղղված էր զինված հակամարտության դադարեցմանը։ Այն մի տեսակ զինադադարի նոր համաձայնագիր էր նախատեսում` այս անգամ արդեն համեմված խաղաղապահ ուժերով և մի շարք այլ դրույթներով։ Հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ և հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ:

Քսան տարվա վաղեմության այս առաջարկի կողմնակիցները թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա դրա մերժողներին մեղադրում են՝ անվանելով ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ։ Երբ Բաքուն է կեղծում, թե իբր մենք ցանկանում ենք ամեն գնով պահպանել ստատուս-քվոն, դա միգուցե տեղավորվում է հակառակորդի տրամաբանության շրջանակներում, բայց Հայաստանից հնչող այդպիսի տեսակետը չի կարող ընդունելի լինել։

Ստատուս-քվոյի փոփոխությունը մեզ համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ։

Այո՛, փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների` տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է: Այո՛, մենք չենք ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավել: Չենք ուզում հաջորդ սերունդների ուսերին դնել հիմնահարցի լուծման ծանրությունը, և հենց սրան են ուղղված համանախագահ երկրների հետ միասին հիմնահարցի կարգավորման մեր համատեղ ջանքերը։

Ես չեմ խոսի նախորդ տարբերակների համեմատ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ խախտած կլինեմ բանակցությունների խորհրդապահությունը։ Միայն կրկնեմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք:

Մինչ վերջին տարիների բանակցային գործընթացի հիմնական էությանն անդրադառնալը, կցանկանայի ևս մի տեսակետի արձագանքել։ Մադրիդյան փաստաթղթի հեղինակությունն իրեն վերագրողներից մեկը նախընտրական շրջանում ճանաչեց դրա տասնչորս պարագրաֆներից միայն մեկի հայրությունը` մնացածը թողնելով որբ։ Համաձայնեք, ծնողական պարտքի արտասովոր դրսևորում է, հատկապես որ Մադրիդյան փաստաթղթի այդ պարբերությունը լուրջ հարցեր էր առաջացնում։ Ըստ դրա՝ Արցախի իրավական կարգավիճակը որոշվելու էր պլեբիսցիտի միջոցով, որի կապակցությամբ հղում էր արվում Արևմտյան Սահարայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 1975 թվականի հոկտեմբերի 16-ի կարծիքին։ Մի եզրակացության, որը մինչ օրս չի իրականացվել, մի եզրակացության, որը զուտ խորհրդատվական կարգավիճակ ունի։

Ինչ ազդեցություն կունենար Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վրա դրա կապակցումը աֆրիկյան ապագաղութացման հարցերի հետ, հանրաքվեի հավասարեցումը խորհրդատվական հարցախույզի հետ, մենք կարող ենք միայն ենթադրել, քանի որ այս վնասակար ձևակերպումը հանվեց աշխատանքային հետագա փաստաթղթերից։

Փոխարենը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման բանակցությունների պատմության մեջ առաջին անգամ ամրագրվեց, որ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ունենալու է իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաև Ադրբեջանի համար և երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։ Ի տարբերություն նախորդ շրջանի, աշխատանքային փաստաթղթերում ամրագրվեց նաև, որ հանգուցալուծման մեջ որոշիչ ձայն են ունենալու նաև Արցախի ներկայացուցիչները:

Մի խոսքով, հստակ ու ակնառու ուրվագծվում է, թե ինչպիսի տեսք է ունենալու արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, ինչի վերաբերյալ անկեղծության պոռթկման պահին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել էր, որ միջնորդներն իրեն պարտադրում են ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Հենց սա է վերջին տարիների բանակցային գործընթացի էությունը։

Նախորդ տարվա ապրիլին ադրբեջանական ագրեսիան կրկին ցույց տվեց, որ ինչպես 1988 թվականին, այնպես էլ այսօր, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարը միակ ճիշտ ճանապարհն է։

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի։

Այս դիրքորոշումը հստակ արտահայտված է բանակցային գործընթացում։ Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմնական այս դրույթներում մեզ համար երկակի մեկնաբանություններ պարունակող ձևակերպումներն անընդունելի են։

Մի կարևոր հավելում ևս, որն աննախադեպ է հիմնահարցի հանգուցալուծման ջանքերի պատմության մեջ։ Առաջին անգամ թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքը, թե՛ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությունը, թե՛ Արցախի ու Հայաստանի միջև ցամաքային կապի դրույթն ամրագրված են համանախագահ երկրների ղեկավարների մի քանի համատեղ հայտարարությունների մեջ։ Այսինքն, սա ևս մեկ անգամ վկայում է, որ այն պնդումը, թե տարեցտարի Հայաստանի բանակցային դիրքերը թուլանում են, որևէ քննադատության չի դիմանում:

Հիմնահարցը մինչև այժմ չի կարգավորվել ոչ թե Հայաստանի, կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը, որը ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է և չի թաքցնում դա։ Քանի-քանի անգամ Ադրբեջանի ղեկավարությունը հոխորտացել է, որ ժամանակն իր օգտին է աշխատում և իբր Բաքվին մնում է միայն նստել ու սպասել, թե երբ իր նավթադոլարներով սնուցվող բանակն այնքան ուժեղ կլինի, որ հակամարտությունը լուծի իր օգտին։

Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում։

Մենք ցանկանում ենք, որ հիմնախնդիրն օր առաջ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի, բայց և պատրաստ ենք ու այսուհետ ևս պատրաստ կլինենք մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը պաշտպանել ամեն գնով։

Հարգելի՛ գործընկերներ,

Ավարտելով՝ որպես ամփոփում ուզում եմ կրկին հատուկ կարևորել մեր ժամանակի խորհուրդը բնորոշող երկու հանգամանք:

Այս օրը մեր պետականության համար կայացման կարևոր ջրբաժան է` մենք անցում ենք կատարում պետականաշինության փնտրտուքներից կայուն զարգացման փուլ: Միջազգային փորձը լավագույնս վկայել է, որ անցումն այնպիսի խորհրդարանական կառավարման համակարգի, որի հիմքում դրված է իրավունքի գերակայության սկզբունքը, որտեղ հարաբերությունների առանցքը մարդն է ու նրա անօտարելի իրավունքները, այնտեղ հնարավոր է հասնել հանրային լայն համաձայնության ու երաշխավորել անշեղ զարգացում:

Դա, սակայն, դեռևս հնարավորություն է, մեզանում` արդեն իսկ իրական հնարավորություն: Առաջին ու վճռորոշ քայլն արված է: Միջազգային մեր գործընկերների ակտիվ աջակցությամբ մեզ հաջողվեց իրականություն դարձնել սահմանադրական այնպիսի բարեփոխումներ, ինչն այսօր շատ երկրների ու առաջատար մասնագետների կողմից օրինակելի է համարվում: Սակայն մենք պարտավոր ենք անել նաև հաջորդ և ոչ պակաս կարևոր քայլը` կյանքի կոչել սահմանադրական նոր լուծումները` հաղթահարելով Սահմանադրության, իրավական համակարգի և իրավակիրառ պրակտիկայի անհամապատասխանությունները: Դա այսօր դառնում է մեր երկրի իրավական անվտանգության ամենակարևոր մարտահրավերը, իսկ դրան դիմակայելը` մտածողության ու գործողության նոր որակ է պահանջում: Պահանջում է պետությունքաղաքացի հարաբերությունների նոր մշակույթ: Պետաիշխանական գործառույթներով օժտված յուրաքանչյուրից պահանջում է պատմական բեռը վերցնելու և պատվով կրելու կամք ու վճռականություն:

Երկրորդ` դուք եք մարմնավորելու անցումը նոր որակի պետական համակարգի: Իշխանության աղբյուրն ու տերը հանդիսացող ժողովուրդը ձեզ է օժտել միակ առաջնային մանդատով` կյանքի կոչելու մեր երկրում ժողովրդավարական զարգացման ողջ ներուժը: Դուք պատգամավորական մանդատի հետ մեկտեղ ստանձնել եք պատմական պատասխանատվություն` բռնել ժամանակի քննությունը, իրականություն դարձնել ժողովրդի վստահությունը, մեր նորագույն պատմության հիմնաքարերը դնել դարերով կանգուն մեր եկեղեցիները կառուցողներին արժանի նախանձախնդրությամբ:

Նախաձեռնելով մեր երկրում սահմանադրական ողջ համակարգի արմատական բարեփոխումները` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին մենք ժողովրդից վստահության քվե ստացանք ձևավորելու պետական կառավարման այնպիսի համակարգ, որում իշխանության ճյուղերը կլինեն հստակ տարանջատված ու հավասարակշռված, մարդու համար կերաշխավորվի իրավունքով պաշտպանված ազատությունը, իշխանությունը սահմանափակված կլինի իրավունքով, լավագույն երաշխիքներ կստեղծվեն պայքարելու համար մենիշխանության, կոռուպցիայի ու բացասական այլ երևույթների դեմ: Ամբողջ խնդիրն այն է, թե ձեզ ինչպես կհաջողվի երկրի ողջ օրենսդրական համակարգը ներդաշնակել սահմանադրական նոր լուծումներին: Դուք եք պատասխանատուն երկրում սահմանադրականության նոր որակի երաշխավորման համար: Բացառիկ դերակատարություն է ձեզ վերապահված` ձևավորել կառավարման առավել արդյունավետ համակարգ, կյանքի կոչել անկախ դատական իշխանության կայացման սահմանադրական նոր հնարավորությունները, տեղական ինքնակառավարումը դարձնել մարդկանց ամենօրյա խնդիրների արդյունավետ լուծման իրական հնարավորություն և իրավունք:

Ժողովուրդը ձեզ մանդատ է տվել ընդհուպ փոփոխություններ կատարելու երկրի Մայր օրենքում, անմիջական մասնակցություն ունենալու պետական մարմինների կազմավորման գործում, իրականացնելու լայն վերահսկողական լիազորություններ` արդյունավետ զուգակցելով թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության դերակատարությունը:

Ակնհայտ է նաև, որ մարդիկ դեռևս իրենց առօրյայում չեն զգացել սահմանադրական բարեփոխումների դրական ներազդեցությունը: Դա զարմանալի չէ, քանի որ Սահմանադրության նորմերը, համակարգային ամբողջականությամբ հանդերձ, ուժի մեջ են մտնելու միայն 2018 թվականից: Պարզ է նաև, որ սովորական մարդու, շատ-շատերի համար նոր իրավական համակարգի ընձեռած առավելությունները տեսանելի ու շոշափելի կլինեն 2018-2019 թվականներից սկսած: Սակայն դա միայն այն դեպքում, երբ մեզ՝ ձեզ հետ միասին, հաջողվի առաջիկայում ընդունել ու կյանքի կոչել բոլոր այն օրենքները, որոնք երաշխավորելու են Սահմանադրության իրական գործողությունը: Իսկ դրանք ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր օրենքներ են: Դուք պարտավոր եք ստանձնել այս ահռելի աշխատանքի պատասխանատվությունը:

Համամասնական ընտրակարգի հիմնական առավելությունը նաև այն է, որ անհատական պատասխանատվությունը զուգորդվում է քաղաքական պատասխանատվության հետ: Ուստի մեր քաղաքական ուժերին նույնպես պետականաշինության լուրջ քննություն է սպասվում:

Երբեք մի մոռացեք, որ պատգամավորական մանդատը վստահության ու պատասխանատվության մանդատ է: Ձեր ճակատագիրն այդ մանդատով շաղկապվեց երկրի ճակատագրին և զինվորին ներհատուկ քաջություն ու խիզախություն է պահանջում:

Սրանք հավուր պատշաճի ասված խոսքեր չեն: Ես ցանկանում եմ, որ բոլորս գիտակցենք դարերի փորձություն բռնած այն ճշմարտությունը, որ իր ճակատագիրը երկրի ճակատագրից սահմանազատած անհատը թշնամու զինվորից վտանգավոր է: Մեր երկրի առջև ծառացած խնդիրները բացառում են կիսալուծումները, բացառում են ժամանակից հետ մնալը, բացառում են չարվածի համար անընդհատ արդարացումներ փնտրելը, պահանջում են անմնացորդ նվիրում ու քրտնաջան աշխատանք: Դուք ժողովրդից քվե եք ստացել առաջնորդող դերակատարություն ունենալու երկրի անվտանգ ու առաջընթաց զարգացման, փոփոխություններով ու կառուցելով ելք գտնելու արդար Հայաստանի կերտման հարցերում: Իսկ դա միայն բարի ցանկություններով չի լինում: Ինչպես որ զուգորդվում են մեր նպատակները, այնպես էլ պետք է ներդաշնակվեն մեր ամենօրյա ու անմնացորդ նվիրումով իրականացվելիք քայլերը` ի փառս մեր երկրի ու ժողովրդի:

Կարծում եմ, որ հենց այս գիտակցումով պետք է մեկնարկի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման նստաշրջանը` ազդարարելով մեր երկրում պառլամենտարիզմի կայացման ու պետականության ամրապնդման նոր ժամանակաշրջանի սկիզբը:

Այսքանն էի այս պահին ուզում ասել ձեզ՝ փոխանցելու համար խնդիրների և պատկերացումների այն լայն ծիրը, որով անմիջականորեն զբաղվելու է փոփոխված Սահմանադրությամբ լայն լիազորություններ ստացած խորհրդարանը։ Իրականում այսօր մեր պետության և մեր երկրի ապագայի տեսանկյունից կարևոր օր է, փոփոխությունների նոր ու մեծ ալիքը խորհրդանշող օր։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում վեցերորդ գումարման Ազգային ժողովին։

Շնորհակալ եմ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan