Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Անսասան, հաղթանակն առջևում է
19
Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Պատերազմ Արցախում
Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Կոչ ենք անում համախմբվել թշնամական ուժերից Հայաստանը անդառնալիորեն ազատագրելու բարձր նպատակի շուրջ

 «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Հայաստանում ստեղծված իրավիճակին և առաջարկում լուծումներ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Երեսուներեք տարի առաջ Ղարաբաղյան համահայկական շարժումով սկիզբ դրվեց հայ ազգային-ազատագրական պայքարի հերթական փուլին։

Հայությունը, ի հեճուկս ներքին և արտաքին ոխերիմ «բարեկամների», ջախջախեց թշնամուն և փառապանծ ռազմական հաղթանակ տոնեց Արցախյան առաջին պատերազմում։ Արդյունքում հայոց պետության վերահսկողության տակ անցան հայկական Արցախ երկրամասի նշանակալի տարածքներ և տեսանելի նվաճում գրանցվեց դարեր շարունակ իրականացվող հայրենազրկման հետևանքների վերացման գործում։ Սակայն իշխանության եկած ապազգային ուժերը իրենց կողմից ստեղծած հակապետական համակարգի միջոցով հետևողականորեն խոչընդոտեցին և փաստորեն անհնարին դարձրեցին հաղթանակի արդյունքների միջազգային ճանաչումն ու վերջնական արձանագրումը։ Ավելին, տուրք տալով պարտվողականությանը, զիջողականությանը, կեղծ ողջամտությանն ու խաղաղասիրությանը՝ ձևավորված իշխանախումբը հաստատուն քայլերով հանգեցրեց Արցախյան երկրորդ պատերազմում կազմակերպված աղետալի պարտությանը, բազմահազար մարդկային զոհերին և հայրենիքի զգալի հատվածների կորստին։ Կրած պարտության արդյունքները ամրագրվել են 2020թ․ նոյեմբերի 9–ի և 2021թ․ հունվարի 11–ի Պուտին–Ալիև–Փաշինյան եռակողմ հայտարարություններով, համաձայն որոնց Արցախը փաստորեն ամբողջությամբ դուրս է մնացել հայկական տիրապետությունից՝ մոտ 10 000 կմ2 տարածքը հանձնվել է ադրբեջանական, իսկ մնացած մոտ 2500 կմ2՝ ռուսական կողմի անմիջական կառավարմանը։

Բացի այդ, կողմերը համաձայնել են Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի, ինչը նույնն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Ընդ որում՝ այդ հաղորդակցության ուղիները դուրս են մնալու հայկական ուժային պատկան կառույցների վերահսկողությունից։ Այդ հայտարարություններով նաև նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի բացում, իսկ դա նշանակում է ավելի կազմակերպված և մեծ ռեսուրսների տիրապետող թշնամի պետությունների անխոչընդոտ ներթափանցման հնարավորություն հայկական արդեն իսկ կազմաքանդված տնտեսություն։ Հիշյալ հայտարարություններից և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերից պարզ էր դառնում, որ առկա է նպատակ ու եռակողմ պայմանավորվածություն, որով հայկական կողմը առաջիկայում պետք է ճանաչի դեռևս խորհրդային ժամանակաշրջանում ուրվագծված հայ–ադրբեջանական և հայ–թուրքական սահմանները։

Հետևաբար, նշված սահմանների սահմանագծման (դելիմիտացիա) ու սահմանազատման (դեմարկացիա) հապճեպ գործընթացի ավարտից հետո հայկական կողմը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը և Նախիջևանը, ինչպես նաև հրաժարվելու է հնարավոր ծրագրերից, որոնք պետք է միտված լինեին հայոց ցեղասպանության և հայրենազրկման հետևանքների վերացմանն ու համարժեք փոխհատուցմանը։ Վերոնշյալը հաստատվում է վերջին շրջանում ադրբեջանական բանակի կողմից իրականացված գործողություններով, որոնց արդյունքում զավթվել են այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ, ինչպես նաև ռուսական պաշտոնական շրջանակների հայտարարություններով առ այն, որ իրենք պատրաստակամ են աջակցելու կամ միջնորդ հանդիսանալու հայ–ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում։ Պատկերն առավել ամբողջական է դարձնում վերջին օրերին Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ ավարտական փուլում է հերթական՝ թվով երրորդ Պուտին–Ալիև–Փաշինյան համաձայնությունը, ինչը գլխավորապես վերաբերվելու է սահմանների ճանաչմանը։ «Ազգային օրակարգ» կուսակցությունը կրկին փաստում է, որ Հայաստանում իշխող համակարգը շարունակում է մնալ ապազգային ու հակահայկական, և սպասարկել օտար ուժերի ու պետությունների շահերը։ Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու միակ հնարավորությունը մենք տեսնում ենք ազգային–ազատագրական պայքարի միջոցով բախտորոշ մարտահրավերներին դիմագրավելու և դրանք հաղթահարելու մեջ։ Այդ համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում պատասխանատվություն ստանձնելու ու անվերապահ ներգրավվելու այդ գործընթացում, և կոչ ենք անում ազգային նկարագիր ու արժեհամակարգ ունեցող հասարակական-քաղաքական կազմակերպություններին և անհատներին համախմբվել թշնամական ուժերից Հայաստանը անդառնալիորեն ազատագրելու բարձր նպատակի շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>