Ստացվում է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը երկրի պաշտպանության ապահովման խնդիր զինված ուժերին չի իջեցրել
Դիտել նաև
Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Վերջին տասնօրյակում Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրադրությունը ինչ համատեքստում, տրամաբանության և գործընթացների շրջանակներում էլ դիտարկենք՝ հիմքում սահմանի անպաշտպան լինելն ու ժամանակին անհրաժեշտ միջոցառումների իրականացման բացակայությունն է։
Անկախ այն հանգամանքից, որ սա պատճառահետևանքային կապ ունի 2020 թվականի պատերազմի, դրա արդյունքների հետ, պետք է միաժամանակ պետք է արձանագրենք, որ վերջին ճգնաժամը չէր լինի կամ այսպիսի բնույթ չէր ստանա, եթե սահմանագծին պատշաճ աշխատանք և ծառայություն իրականացվեր։
Ստացվում է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը երկրի պաշտպանության ապահովման խնդիր զինված ուժերին չի իջեցրել, ինչը նշանակում է, որ հետագայում էլ նոր ագրեսիայի բավականին մեծ ռիսկեր կան։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

