Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը
22
Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Պատերազմ Արցախում
Այո՛, դավադրnւթյn՛ւն է, բայց ձեր արածը, պարոնայք իշխանավորներ. Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ) Սա կայսրության ավարտի սկիզբ է հիշեցնում․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ռուսաստանը «տարօրինակ» է համարում երկաթուղու կոնցեսիայից հրաժարվելու մասին Հայաստանի հայտարարությունները Ստամբուլում արգելվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները Խայտառակ պատկեր՝ Երևանի փողոցներում (տեսանյութ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թունավորման դեպքեր՝ Բյուրեղավանում Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ

Ինչո՞ւ ենք այսքան թանկ վճարում մեր երկրում ապրելու իրավունքի համար․

«Փաստ» օրաթերթը գրում է․« Հայաստանում այս օրերին կարծես երկու տարբեր իրականություն լինի, կարծես երկու տարբեր իրականության մեջ ապրենք: Մեր կյանքը բաժանվեց պատերազմից առաջ ու հետո ժամանակաշրջանների, իսկ մե՞նք, իսկ մենք վաղուց ենք կիսված, ջլատված, բաժանված, իրար չենք հանդուրժում, իրար կարծիք չենք լսում, ատում ենք իրար որքան ուժ ունենք: Եթե նույն ուժով պետություն կառուցեինք, թերևս հիմա այս օրին չլինեինք: Հանրապետության հրապարակում երկու զուգահեռ իրականություն էր: Աբովյան փողոցից դեպի Ամիրյան խաչմերուկ և Նալբանդյան փողոցից դեպի կառավարության շենք գնացող հատվածները, կարծես թե, լրիվ տարբեր աշխարհներ լինեին: Հանրապետության հրապարակում մեծ թվով ոստիկաններ էին, Աբովյան փողոցում անհոգ քայլող զբոսաշրջիկներ, խոսքից հասկանալի էր՝ հիմնականում իրանցիներ և ռուսներ, իսկ կառավարության շենքի մոտ Հայաստանի քաղաքացիներն էին, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում՝ փորձելով թույլ չտալ Փաշինյանին ստորագրել հերթական հակահայ փաստաթուղթը:

Նա ասում է, թե «ձեռք բերված նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին»: Իսկ մենք երևի բան չենք հասկանում և համառում ենք ու դեմ արտահայտվում լավ ապրելու հեռանկարին, դե, այն մեկին, որ կունենանք, երբ կոմունիկացիաները գործարկվեն, կամ մյուսին, որ մեր տղաները, հնարավոր է, Ացախում չծառայեն, դե, այն մեկին, որ սահմանների բացման դեպքում էժան գներով բանջարեղեն և այլ ապրանքներ կներմուծենք: Հիմա լրիվ հասկանում եմ մարդկանց, որոնք սկսում են հայհոյել, անաստված հայհոյել: Մեկ էլ հարակից փողոցում մի իսկական աղմուկ է սկսվում, ոստիկանների՝ իրար հերթ չտվող հրահանգները, որ ճանապարհն ազատեն երկրորդ շարքում կանգնած մեքենաներից: Մի աղմուկ, մի աղաղակ: Ակամայից պտտվում ես՝ տեսնելու, թե հիմա ի՞նչ է եղել: Չեք հավատա, չորս մեքենա է անցնում, պաշտոնյաների մեքենաներ:

Թվաց, թե ինչոր կարևոր բան է պատահել: Ուզում ես բղավել մեքենաների հետևից՝ ինչո՞ւ եք խախտում քաղաքի լռությունը, մեռած, բայց չթաղված քաղաքի ու երկրի լռությունը: Մեկ էլ լռությունը քաղաքի վրայով թռչող ուղղաթիռներն ու ինքնաթիռներն են խախտում, որոնց ձայնն առաջ ստիպում էր երկինք նայել ու անգամ ձեռքով բարևել, կարծես օդաչուն տեսնելու էր քեզ: Երեխա էինք, հավատում էինք հրաշքների, իսկ հիմա իրականության մեջ ենք ապրում, չենք համակերպվում, բայց ապրում ենք, մեռնելու համար ո՛չ ուժ ունենք, ո՛չ քաջություն: Հաճախ ենք ասում՝ կյանքը շարունակվում է, այո՛, շարունակվում է, բայց ինչո՞ւ է կանգնել կոկորդներիս ու ցած չի իջնում, ինչո՞ւ այսքան թանկ վճարեցինք մեր երկրում ապրելու և արարելու իրավունքի համար:

Որովհետև ժամանակին մեզ տրված, մեր կողմից նվաճված իրավունքին տեր չեղանք: Կենացներ ու կենացներ, այդպես գիտություն «զարգացրեցինք», մշակույթ, կրթական համակարգ: Այո՛, ինչ-որ բաներ արեցինք, բայց այդ ճանապարհին քաղաքական շատ ուժեր ու գործիչներ սխալներ թույլ տվեցին, իրենք նաև ժամանակին ճանապարհ հարթեցին արդեն երեք տարի Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի համար, իրենք այնպես արեցին, որ շատերի բանականությունը մթագնի, վերլուծելու ունակությունը երկրորդ պլան մղվի, և նրանք իրենց ձայնը տան մեկին, ով Արցախը բեռ էր համարում, ով պոպուլիստ էր, ով բոլոր կոռուպցիոներներին և մյուս օրինախախտներին պետք է «ասֆալտին պառկեցներ», բայց անգամ նորմալ, որակյալ ասֆալտ փռել չկարողացավ: Նա քաղաքական ամենատարբեր պաշտոններում նշանակեց մարդկանց, որոնք այնքան անտեղյակ և հեռու են իրենց ղեկավարած ոլորտներից, ինչպես Հայաստանը տիեզերագնացությունից:

Պաշտպանության նախարար, որը խուսափում է լրագրողների հարցերին պատասխանելուց, իսկ իմ լրագրող գործընկերները չեն հիշում դեպքեր, երբ պաշտպանության նախարարն ուղղակի ճողոպրել է իրենցից, էկոնոմիկայի նախարար, որը չգիտես թե ինչ հույսով երկնիշ տնտեսական աճ է խոստանում, և այսպես շարունակ: Մի խումբ պաշտոնյաներ գնում են Սյունիք, լուսանկարվում, մեզ համոզում, թե տեսեք՝ ամեն ինչ հանգիստ է: Դե, իսկ «քայլող» պատգամավորները ամենաիսկական «գլուխգործոցներ են»: Նրանց մտքի գոհարները ստիպում են կասկածել սեփական բանականության սթափությանը: Դժբախտաբար, նաև նրանց մեղքով մարտնչող տգիտությանն այսքան տեղ տրվեց մեր երկրում:

Այն մեկ մարդը, որ գրեթե միշտ ու բոլոր հարցերում մեղադրում է «նախկիններին», զրոյացրեց պետական կառավարման համակարգը: Ամենացավալին՝ զրոյացրեց պաշտպանական գերատեսչության հանդեպ վստահությունը, իսկ այն այնքան մեծ էր: Այո՛, բոլոր տարիներին ունեցել ենք հարցեր պաշտպանական գերատեսչության այս կամ այն խնդրի, զինծառայողների հետ պատահող դժբախտ դեպքերի, ինքնասպանությունների կամ այլ դեպքերի հետ կապված: Հասկանում ենք, որ կատարյալ համակարգեր չեն լինում, բայց վստահաբար կարելի է ասել, որ մեր երկրում պետական կառավարման համակարգը դրված էր ռելսերի վրա և ընթանում էր առաջ՝ իր բոլոր թերություններով հանդերձ, իսկ հիմա՞: Հիմա ոչ միայն ընկել է ռելսերից, այլ նաև հետ է շպրտվել մի քանի տասնյակ տարով:

Տպավորություն է, թե զրոյից պետք է պետություն կառուցենք՝ հույս ունենալով, որ կան պետական որոշ գերատեսչություններ, որոնք, չնայած ամեն ինչին, շարունակում են աշխատել, որովհետև իրենք ծառայում են պետությանը և ոչ թե Նիկոլ Փաշինյանին և «իրենցքայլականներին», որովհետև պետությունը, չնայած այս պարտությանը, չնայած իր ու քաղաքացիների արժանապատվության ոտնահարմանը, մնայուն է, իսկ Փաշինյանն ու «իրենցքայլականները»՝ անցողիկ, շատ անցողիկ, հուսանք՝ արագ անցողիկ, չնայած նրանք էլ են հիշվելու, պատմությունը նրանց չի մոռանա և արժանի գնահատական կտա բոլոր գործողություններին: Հերոստրատին էլ է պատմությունը հիշում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>