Սերգեյ Լավրովը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին
Դիտել նաև
Հայաստանում քաղաքական հայացքների արտահայտման համար մարդկանց ձերբակալելը լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացնում. Լավրով
«Հայ եկեղեցին չպետք է ենթարկվի անհիմն հարձակումների»․ Լավրով
Սերգեյ Լավրովն անվերապահ հարգանքի է արժանացել ամբողջ աշխարհում․ Պուտին
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան
Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Ռուսաստանի աշխատանքը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Սերգեյ Լավրովը, այս մասին հայտարարել է «Նոր գիտելիք» մարաթոնի ժամանակ։
«Այժմ օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները և ընդհանուր իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ հնարավորություն է ստեղծվել (այդ թվում մեր միջնորդության շնորհիվ) բացելու բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք փակ են մնացել 90-ականների սկզբից Ղարաբաղյան հակամարտության պատճառով»,-եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը:

