Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Անսասան, հաղթանակն առջևում է
19
Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Պատերազմ Արցախում
Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան

Ընտրությունը կյանքի ու մահվան միջև է. Երվանդ Վարոսյան

Ընտրություններն իշխանություն ձևավորելու բնավ լավագույն միջոցը չեն։ Շատ հեշտ է հասարակությանը խաբել, մոլորեցնել, ստեղծել տարաբնույթ հուզական ենթատեքստեր, ամենը վերածել մարզական ինչ-որ մրցման` մարզիկներով, հանդիսատեսով ու երկրպագուներով։ Սա է պատճառը, որ զարգացման «ժողովրդավարական» ճանապարհն ընտրած երկրներից հաջողել են նրանք, որոնք կարողացել են ձևավորել այնպիսի ֆիլտրերով համեմված քաղաքական համակարգեր, որոնց պարագայում իրական ընտրությունը կատարվում է շատ ավելի վաղ, քան այն ստանում է իր փաստաթղթային ձևակերպումը։ Վերջում միայն հասարակությանը թույլ է տրվում «ընտրություն» կատարել աննշան դետալների մեջ, գնալ տեղամաս, թուղթ լրացնել, նետել արկղն ու երջանիկ լինել այն մտքից, թե ինքն իշխանություն է ձևավորում։ Զարգացած համարվող երկրներում բնական ճանապարհով ձևավորված ոչ մի էլիտա, երբեք թույլ չի տա, որպեսզի «լայն զանգվածները» ուղղակի ձևավորեն իշխանություն «իրենց տեսքով ու նմանությամբ», կործանելով այդ երկրները։
 
Բայց հիմա մենք կրկին գնում ենք ընտրությունների առանց ֆիլտրերի, առանց քաղաքական համակարգի, առանց ձևավորված էլիտայի։ Հավասար են թե իրական գործիչները, թե տարատեսակ պարապ շարլատանները։ Ավելի ճիշտ անհավասար են, քանի որ իրական քաղաքական, պետական գործիչներն ունեն ներքին պատասխանատվություն շաղ չտալու տարատեսակ խոստումներ, չանելու անպատասխանատու հայտարարություններ, ստելուց դա անելու գոնե չափավոր։ Շարլատանները, սակայն, այս հարցում ազատ են, քանի որ իրենց նպատակին հասնելու ճանապարհին չունեն որևէ արգելք։
 
Այնուամենայնիվ ունենք այն ինչ ունենք, ու պետք է փորձենք որևէ կերպ հնարավորինս շահած դուրս գալ իրավիճակից, հատկապես որ իրավիճակն իրոք օրհասական է, իսկ ընտրություն չենք կատարում միայն անձանց ու ծրագրերի մեջ, ընտրությունը կյանքի ու մահվան միջև է։
 
Որևէ քաղաքական ուժի, թիմի մաս ես չեմ հանդիսանում, դժվարությամբ ինձ կհամարեմ անգամ նրանցից որևէ մեկի համակիր։ Այդ պատճառով ոչ մեկի համար քարոզ չեմ տանի, չեմ համոզի ընտրել սրան կամ նրան։ Բայց ինքս ինձ համար ձևավորել եմ մի քանի չափանիշ, որոնք թույլ կտան չսխալվել կամ սխալվել հնարավորինս ոչ ողբերգական հետևանքներով.
 
1. անպայման մասնակցել ընտրությունների, անպայման։
 
2. մի կողմ դնել Նիկոլ Փաշինյանին ու նրա տարատեսակ արբանյակներին։ Ինչո՞ւ։ Նախորդ ընտրություններից արդեն պարզ էր, որ այդ անձը չունի թիմ, չի ուզում ունենալ թիմ, իր խառնվածքով չի էլ կարող ունենալ թիմ։ Նա միշտ շրջապատված է լինելու իր, առանց այն էլ համեստ ինտելեկտուալ կարողություններից ավելի ցածր սանդղակների վրա գտնվող անբաններով։ Նա սիրում է «մտքի տիտան» խաղալ ծնկից ներքև աճող խոտի մարգագետիններում։ Նա վախ ունի ինքնուրույն մտածելակերպ ունեցող, քիչ թե շատ զարգացած, կայացած ցանկացած մարդու հանդեպ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն արդեն առիթ ունեցել է ապացուցելու, թե ինչ հետևանքներ է ունենում իր նման դատարկ պոպուլիստի կառավարումը, ում իշխանության գալու միակ նպատակը իշխանության գալն է։ Ցավոք այդ ապացուցման ընթացքը մեզ արժեցավ ազգային աղետ, որից դեռ պարզ չէ, երևէ դուրս գալու ենք, թե ոչ։ Ավելին` այդ ապացուցման ընթացքում Նիկոլ Փաշինյանը դարձավ պարտված ղեկավար, պարտության, ազգային նսեմացման խորհրդանիշ, որից հետո ինքն այլևս որևէ բան անել անկարող է, եթե անգամ ինքը Նիկոլ Փաշինյան չլիներ։ Նա այլևս երբեք, որևէ պարագայում չի կարողանա Հայաստանի համար որևէ նպաստավոր հարց առաջ տանել ոչ երկրի ներսում, ոչ դրսում։ Նա չի կորող որևէ պարագայում չզիջել, նա արդեն զիջող է, իսկ այդ քաղաքականությունը անխուսափելիորեն տանում է դեպի նոր պատերազմ, պատերազմ, որն արդեն լինելու է վերջինն ու ավարտվելու է նոր ցեղասպանությամբ։
 
3. Ընտրություն պետք է կատարել մյուս ներկայացված ուժերից նրանց միջև, որոնք առհասարակ մասնակցում են իրական ձայներ հավաքելու նպատակով ու իշխանություն ձևավորելու նպատակով։ Մենք հիմա չենք կարող մեր քվեն փոշիացնել, ընտրելով պարապությունից քաղաքականություն եկողներին կամ ընտրության միջոցով մի քանի կոպեկ աշխատել ցանկացողներին։
 
4. Մի փնտրեք «փրկիչների», նրանք պարզապես չկան ու չեն լինելու։ Ավելին` սա սպորտային մրցում չէ, որտեղ մենք պարզապես մարզաշապիկի գույնի պատճառով երկրպագում ենք մի թիմի ու ատում մյուսին։ Սա Մադրիդի Ռեալի ու Բարսելոնի պայքարը չէ, որտեղ մենք ուղղակի երկրպագում ենք մի թիմի` անկախ ամեն ինչից։ Սա ընտրություն է քաղաքական թիմերի մեջ, որոնց մենք պատրաստվում ենք վստահել մեր երկիրը, մեր կյանքը, մեր երեխաների ապագան։ Եթե անգամ չեք կրում ազգային ու պետական գաղափարներ, չեք հասկանում, թե կոնկրետ ձեր համար ինչ հետևանքներ է ունենալու պետականության ավարտը, փորձեք հարցին մոտենալ կենցաղային ձևով։ Պատկերացրեք, որ բժիշկ եք ընտրում, ով ձեզ վիրահատելու է, փաստաբան եք ընտրում, ով ձեր իրավունքներն է պաշտպանելու, մեքենայի շարժիչի մասնագետ եք ընտրում, որ այն վերանորոգի, բնակարան վերանորոգող եք փնտրում, լավ վերջապես վարսավիր եք ընտրում... Ու ծառայության դիմաց վճարելու եք նրանց ձեր գրպանից։ Ո՞ւմ կդիմեիք այդ ժամանակ։ Անկասկած մեկին, ում կվստահեք, ով իր գործի մասնագետն է, խաբող չէ, անպատասխանատու չէ, խարդախ չէ։ Իսկ ինչո՞ւ կենցաղային հարցերին մոտենալ լրջորեն, իսկ ամենակարևոր հարցին` ջրիկ։ Չէ՞ որ սա ամենակարևոր հարցն է, սրանից կախված է ամեն ինչ, այդ թվում նաև կենցաղը։
 
Նայեք թեկնածուների թիմերին, ովքեր են նրանք, ինչ կրթություն ունեն, ինչ մասնագետներ են, խելք ունե՞ն ի վերջո, ինչ ճանապարհ են անցել, որտեղ են հաջողել, որտեղ ձախողել, իրենց կյանքում մինչև հիմա ինչ-որ բանի հասե՞լ են, թե իշխանություն են տենչում, որ նոր հասնեն, տեսա՞ծ են, թե չտես, ունա՞կ են ինչ-որ բան կատարել, թե դատարկախոսներ են, սկզբունքայի՞ն են արդյոք, թե պատրաստ են ամեն պատեհ պահի մաշկափոխ լինել, պատրա՞ստ են իրենց գաղափարի համար զրկանքներ կրել, թե շահի համար ցանկացած պահի կկռանան իշխանություն ունեցողի դիմաց, ունա՞կ են սեփական կարծիք ունենալ, թե պատրաստ են ծափահարել ցանկացած զառանցանքի։ Կրկնում եմ` սա պարզապես ընտրություն չէ, սա կյանքի ու մահվան կռիվ է։
 
5. եթե անգամ նշվածին հետևելն է բարդ, առաջնորդվեք գոնե բնազդներով, ինքնապահպանման, ծնողական բնազդներ ունենք բոլորս, անկախ մեր ցանկությունից...
Աստված մեզ պահապան։
 
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>