Ներկայիս Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ
Ներկայիս Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ
«Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» 1991թ. հոկտեմբերի 18-ի № 222-XII սահմանադրական ակտի 2-րդ հոդվածում նշված է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ից 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության (պետք է լիներ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության) իրավահաջորդը»:
Եթե ներկայիս Ադրբեջանը 1991թ. պետական բարձր մակարդակով իրեն չի համարել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, այլ մոտ 2 տարի գոյություն ունեցած Ադրբեջանի ժողովրդական հանրապետության իրավահաջորդը, ապա ինչպե՞ս է ստացվում, որ իրեն երբևէ չպատկանած ու սեփական հետք չունեցող տարածքի վրա, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը և վերջին 30 տարիներին դրանց մասին խոսք չի եղել, այսօր դարձել է արևելյան արհեստածին երկրի հավակնությունների թիրախը: Ընդ որում, ներկայացվող կեղծ քարտեզները խորհրդային տարիներից են և, ինչպես արդեն նշեցի, Ադրբեջանը իրեն չի համարել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը և որևէ հավակնություն ունենալ չի կարող:
Սա մենք պետք է օգտագործենք թե´ իրավական, թե´ քաղաքական, թե´ դիվանագիտական և այլ հարթակներում:
Ավետիք Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

