Զարուհի Փոստանջյանը տեղափոխվել է հիվանդանոց
Դիտել նաև
Զարուհի Փոստանջյան. «Շարիկովի» փաստաբանը հարձակվել է իմ վրա
Խրամատները Երևանում են
Զարուհի Փոստանջյանին կանչել են ՔԿ
Զարուհի Փոստանջյանի ու Գևորգ Ստեփանյանի լիազորությունները չդադարեցվեցին
Ձեռնաշղթաները պետք է հագցնել ՔՊ-ականների ձեռքներին․ ինչպե՞ս է աշխատելու Փոստանջյանն ավագանիում. «Ժողովուրդ» (տեսանյութ)
Ժամը 00։20-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից ազատ է արձակվել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում մոտ առկա են նաև մարմնական վնասվածքներ: Զարուհի Փոստանջյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով (մարմնական վնասվածքներ, սրտխառնոց, սրտխփոց, գլխապտույտ, գլխացավ, մարմնի տարբեր հատվածներում ուժեղ ցավ, և այլ անոմալիաներ) տեղափոխվել է հիվանդանոց։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ոստիկանները՝ ապօրինի ուժ կիրառելով, ապօրինի ազատությունից զրկելով, բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ։ Խախտվել է նաև Զ. Փոստանջյանի խոսքի և հավաքների ազատության իրավունքները:
«Երկիր Ծիրանի» կուսակցություն